Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն 

Երբ կինը դուրս է եկել տանից, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան. մանրամասներ՝ 34-ամյա կնոջ սպանությունից (տեսանյութ)

Տեսանյութեր

2021թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 09:20-ին, ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժին ինքնակամ ներկայացել է Երեւան քաղաքի 33-ամյա բնակիչ եւ հայտարարել, որ շենքի շքամուտքում կենցաղային դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել իր նախկին կնոջը: Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից, նույն օրը՝ ժամը 09:25-ին, հաղորդում է ստացվել նաեւ այն մասին, որ Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի շքամուտքի մոտ կին է ընկած:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ շենքի շքամուտքի աստիճանավանդակին հայտնաբերել կնոջ դի՝ կրծքավանդակի ձախակողմյան, ձախ ուսագլխի, կոկորդի, ստորին շրթունքի եւ բերանի խոռոչի հատվածներում բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով: Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդու հայտարարության մեջ նշված եւ շքամուտքում հայտնաբերված կինը հանդիսանում են նույն անձը՝ Երեւան քաղաքի բնակչուհի՝ ծնված 1987թ.:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Ձեռնարկված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են կնոջ՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած 33-ամյա տղամարդը, նախկինում ծագած կենցաղային բնույթի հարցերի շուրջ առկա խնդիրների պատճառով, նախկին կնոջն սպանելու դիտավորությամբ, իր հետ վերցնելով կենցաղային օգտագործման դանակ, գնացել է վերջինիս բնակության վայր, շենքի շքամուտքում սպասել է, իսկ երբ կինը դուրս է եկել տանից, իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից կինը, գիտակցության չգալով, մահացել է:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կենցաղային դանակ՝ արնանման հետքերով: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:

33-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ նախկին կնոջ սպանության կասկածանքով, եւ հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»
Ամենադիտված