Հոլի Բերին նկարահանումների ժամանակ կողերի կոտրվածք է ստացել (լուսանկարներ)
ԱյլՀոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերին նկարահանվում է «Կապտուկների մեջ» ֆիլմում: Դրեասանուհին նկարահանումների ժամանակ կողերի կոտրվածք է ստացել: Այս մասին գրում է Entertainment Weekly-ը:
Բերին մարմնավորում է MMA-ի մարտիկ Ջեքի Ջասթիսին և վնասվածք է ստացել նկարահանման առաջին օրը: Այնուամենայնիվ, չնայած դրան, նա շարունակել է աշխատել:
«Հոլին հատուկ դեպք է: Ես աշխատել եմ շատ արտիստների հետ, բայց երբեք նման աշխատանքային էթիկա չեմ տեսել», - ասել է կասկադյորների համակարգող Էրիկ Բրաունը:
Բացի այդ, 54-ամյա Բերին նաև «Կապտուկների մեջ» մարտաֆիլմի ռեժիսորն է: