Կառավարության պահուստային ֆոնդից հույժ գաղտնի նպատակների համար վարչապետի աշխատակազմին 900 հազար դոլար կփոխանցվի
Քաղաքական
Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կփոխանցվի 900 հազար ԱՄՆ դոլար, որը համարժեք է 440 միլիոն դրամին:
Կառավարության օգոստոսի 12-ի նիստի օրակարգում ընդգրկված թիվ 8 որոշման նախագծի համաձայն՝ ֆինանսական հատկացման նպատակն է «Արբիտրաժային և այլ վեճերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու և պաշտպանելու համար փաստաբանական, իրավաբանական, փորձագիտական ծառայությունների, վեճը լուծող հաշտարարի ծառայությունների, Հայաստանի Հանրապետության շահերից բխող խորհրդատվական բնույթի ծառայությունների ձեռքբերումը»:
Թե Հայաստանի որ շահերի պաշտպանության համար է կառավարությունն այս փաստաբանական ծառայությունները ձեռք բերում, կառավարության որոշման նախագծում նշված է, որ հույժ գաղտնի է:
Որոշման նախագիծն ընդգրկված է չզեկուցվող հարցերի բաժնում:



















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան