«Ժողովուրդ». Կառավարությունը հակագրոհի է պատրաստվում
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին կառավարությունը շատ ակտիվ պատրաստվում է խորհրդարանում ներկայացվելիք իրենց ծրագրին: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունը արդեն հստակ գիտի, որ խորհրդարանում թեժ օրեր են սպասվում նաեւ այդ օրերին, ու իշխանության թեւին պատրաստում են հակագրոհի:
Հնարավոր է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության հարցերին անգամ չպատասխանի, ու ամեն գերատեսչություն իրեն առնչվող հարցերին պատասխանի, կամ գլխավոր դերում լինի ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Մեր աղբյուրները նշում են, որ այսօրինակ հարցերն այժմ թեժ քննարկվում են իշխանության ներսում, ու ամեն բան կախված է ընդդիմության առաջիկա պահվածքից: Ի դեպ, նշենք, որ ԱԺ 8-րդ գումարման աշնանային նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին, իսկ հանձնաժողովները կսկսեն իրենց աշխատանքը սեպտեմբերի 6-ից: