Ադրբեջանը հայտարարել է, որ Ժիրինովսկուն վիրավորած նախկին դեսպանը պետական մարմիններին չի ներկայացնում
ԱդրբեջանԲելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիար Վախաբզադեն, ով վիրավորական հայտարարություններ է արել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու և ռուս ժողովրդի հասցեին, ներկայումս չի ներկայացնում երկրի որևէ պետական մարմին: Այս մասին Ադրբեջանի ԱԳՆ֊ն հայտնել է ադրբեջանական Report լրատվական գործակալությանը՝ ի պատասխան նախկին դիվանագետի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին:
«Իսֆանդիար Վախաբզադեն պետության ղեկավարի կողմից ազատվել է դեսպանի պաշտոնից 2016 թվականին՝ գործունեության թերությունների համար: Այս դեպքում մեր՝ ԱԳՆ-ի կողմից սխալ կլինի մեկնաբանել նրա հայտարարությունները, քանի որ նա չի ներկայացնում ԱԳՆ֊ին կամ պետական այլ մարմին», -փոխանցել է Ադրբեջանի ԱԳՆ լրատվական ծառայությունը։
Ավելի վաղ ՌԴ Պետդումայի փոխխոսնակը հայտարարել էր, որ ռուս ժողովրդին վիրավորելն Ադրբեջանի համար հետևանքներ կունենա։