«Մեր սրտերում տեղ պիտի փորձենք տանք խաղաղությանը՝ որքանով կկարողանանք». Զարուհի Բաբայան
ԱյլԵրգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է բաց երանգի զգեստ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, վառ ու արտահայտիչ շպարով է, իսկ նրա կերպարն ամբողջացնում են ծաղկի տեսքով ականօղերը, ծղոտե լայնեզր գլխարկը։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Արեւառատ ամռանը եկավ փոխարինելու ոսկեզօծ աշունը:Ժամանակահատված, որն անկրկնելի է դարձնում Հայաստանն իր բազմատեսակ եւ շքեղ գույներով, իր հանգստությամբ եւ մեղմությամբ:
Վերջին շրջանում բոլորս սովորել ենք լավ թաքցնել եւ քողարկել մեր անձրեւոտ եւ թախծոտ հոգին՝գիտակցելով, որ պիտի շարունակենք մեր ճանապարհը եւ ինչքան հնարավոր է իմաստավորված: Մեր սրտերում տեղ պիտի փորձենք տանք խաղաղությանը՝որքանով կկարողանանք»: