Երիտասարդ մայրը, հանուն գեղեցիկ կադրերի, վտանգի է ենթարկել որդու կյանքը (տեսանյութ)
ԱյլՍոցիալական ցանցերում տարածվել է մի տեսանյութ, որն արժանացել է քննադատությունների: Կադրերում երիտասարդ մայրն իր փոքրիկ որդուն ձեռքով տանում է դեպի ժայռը, այնուհետև հպարտորեն կեցվածք ընդունում դրա եզրին՝ նստեցնելով երեխային իր ծնկներին: Ինչպես երևում է հոլովակում, կինը հանգիստ տեսք ունի և վայելում է նկարահանումը:
Սարսափելի կադրերը նկարահանվել են Ղրիմում, նշում է kp.ru-ն: Իսկ տեսանյութն առաջացրել է վրդովմունքի մեծ ալիք: Օգտատերերը գրել են, որ մայրը հանուն դիտարժան կադրերի վտանգի է ենթարկում սեփական որդու կյանքը: Նաև օգտատերերը նշել են, որ ծնողը ոչ թե առաջնորդել, այլ վախեցած երեխային քարշ է տվել դեպի ժայռի եզր: Քննադատությունների է արժանացել նաև նկարահանումների հեղինակը, ով համաձայնել է մասնակցել այդ անխոհեմ մտահղացմանը:
«Երեխան վախեցած է: Տեսեք, թե ինչպես է նա գրկում մայրիկին: Միայն թե ինչ-որ բան պատահելու դեպքում մայրիկը, ավաղ, չի պաշտպանի նրան»,- գրել է օգտատերերից մեկը: