Ռեփերը գլխին ոսկե շղթաներ է իմպլանտավորել (լուսանկարել)
Ժամանց
Մեքսիկայից ռեփեր Դան Սուրը (Dan Sur) վիրահատական միջամտության միջոցով գլխին մազերի փոխարեն ոսկե շղթաներ է իմպլանտավորել։ Շղթաները, որոնք դրեդերի տեսք ունեն, նրա գլխին ամրացված են հատուկ կեռիկներով, հայտնում է New York Post-ը։
Արտիստը հպարտությամբ նշել է, որ պատմության մեջ միակ մարդն է, որը որոշել է այդ քայլին դիմել։
«Ճշմարտությունն այն է, որ ես ցանկանում էի ինչ-որ բան անել, որն ինձ կտարբերեր մյուսներից, որովհետեւ ես տեսնում եմ, որ բոլորը ներկում են մազերը։ Հույս ունեմ՝ հիմա ոչ բոլորը կկրկնօրինակեն ինձ։ Սրանք իմ մազերն են։ Ոսկե մազերը»,- հայտնել է երաժիշտը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան