Ես թույլ չեմ տա երկրում պարտադիր պատվաստում․ Ղարիբաշվիլի
ՎրաստանՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ չի աջակցում կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման թեզին։ Նրա խոսքով՝ երկրի յուրաքանչյուր քաղաքացի ունի ազատ ընտրության իրավունք, ուստի Վրաստանում պարտադիր պատվաստում չի լինի, գրում է Report.ge-ն։
«Ես ուզում եմ միանշանակ ասել, որ ես, որպես համակարգող խորհրդի նախագահ և վարչապետ, թույլ չեմ տա պարտադիր պատվաստում կատարել երկրում: Ես ուզում եմ, որ սա իմանան բոլորը։ Մենք պետք է համոզենք մեր քաղաքացիներին, ոչ թե պարտադրենք։ Համոզենք, որ պատվաստումը միակ ելքն է»,- ասել է Ղարիբաշվիլին։
Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 24-ի դրությամբ՝ Վրաստանում լիովին պատվաստված է (երկու չափաբաժին) 923 970 մարդ կամ չափահաս բնակչության 32,4%-ը։