ԵՄ-ն կսկսի ճանաչել Հայաստանի COVID-19 վկայականները
ԱշխարհԵվրամիությունը կճանաչի Հայաստանում և Մեծ Բրիտանիայում տրված կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու մասին վկայականները, ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ։
«Այսօր Եվրահանձնաժողովն ընդունեց որոշումներ, որոնք հաստատում են, որ Հայաստանում և Մեծ Բրիտանիայում տրված կորոնավիրուսային վկայականները համարժեք են եվրոպական էլեկտրոնային COVID սերտիֆիկատին»,- ասվում է փաստաթղթում։
Հաղորդվում է, որ երկու երկրներն էլ կմիանան ԵՄ վկայականների տրամադրման համակարգին, և նրանց վկայականները «կընդունվեն նույն պայմաններով, ինչ ԵՄ վկայականը»։
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ,իրենց հերթին, կճանաչեն կորոնավիրուսի եվրոպական հավաստագրերը։