Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ) Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունը Ռուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայող Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում են Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով 

Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չի բացահայտում Նիկոլ Փաշինյանի իրական ծրագրերը

Վերլուծական

Այսօր տեղի ունեցավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը, որի ընթացքում հնչած մի շարք հայտարարություններ, մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում: Տպավորություն է ստեղծվում, որ երկրորդ նախագահը սահուն կերպով փորձում է խմբագրել և սրբագրել ամիսներ առաջ և հատկապես նախընտրական շրջանում իր իսկ կողմից արված հայտարարությունները:

Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին ընդառաջ Քոչարյանի քարոզչական գլխավոր թեզն այն էր, որ հայկական կողմի բանակցողի փոփոխության պարագայում հնարավոր կլինի հասնել ԼՂԻՄ սահմանների վերականգնման, այսինքն՝ հետ բերել Շուշին և Հադրութը: Այսօր, սակայն, Քոչարյանը շատ ավելի խուսափողական է մոտենում այդ հարցին` հայտարարելով, որ թեև բարդ է հասնել այդ խնդրի լուծմանը, սակայն աշխատել այդ ուղղությամբ պետք է:

Երկրորդ հակասությունը, որ այսօր արձանագրվեց վերաբերվում է փողոցային պայքարին; Մի կողմից` երկրորդ նախագահը հայտարարում է, որ իրենց օրակարգում այդ պայքարը առկա է, մյուս կողմից դրա ձախողման պատասխանատվությունը, կարծես թե, բարդում է ժողովրդի վրա, որը հարյուր հազարներով չի ընդզվում, անգամ Փաշինյանի գահավիժող վարկանիշի ֆոնին:  Ուշագրավ է այս համատեքստում Քոչարյանի ձևակերպումը, թե ընդդիմությունը սպասում է ինչ-ինչ պրոցեսների, որոնք էլ կարող է հանգեցնեն նման ընդզվման: Առաջին հայացքից թվում է, որ խոսքը Փաշինյանի կողմից հերթական, իսկ գուցե նաև վերջնական անհամաչափ զիջումներն են, որոնցից հետո հեշտությամբ հնարավոր կլինի հասնել վերջինիս հեռացմանը, որովհետև նա, ինչպես ասում է ինքը` Քոչարյանը, գործը ավարտելուց հետո «կթռնի»:

Սակայն, ներքաղաքական պրոցեսները խոսում են այն մասին, որ տվյալ թեզը, որը կուլտիվացվում է ընդդիմադիր դաշտում, մեղմ ասած, անհիմն է:  Աշխարհաքաղաքական բևռները չեն շտապելու թոշակի ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ վերջինիս կողմից իր առջև դրված բոլոր պահանջները կատարելուց հետո: Փաշինյանն էլ իր հերթին, գնալով այդ պահանջների կատարմանը, դրա դիմաց ստանալու է իշխանության երկարաձգման քվոտա: Ներքաղաքական պրոցեսները, որոնք այսօր տեղի են ունենում, մասնավորապես` այն, որ Նիկոլ Փաշինյանը հապճեպորեն օրակարգ է բերել Սահմանադրության փոփոխման և նախագահական կառավարման համակարգին անցնելու հարցը, խոսում են հենց այդ մասին: Չունենալով աշխարհաքաղաքական ակտորների համաձայնությունը` Փաշինյանը, դժվար թե, գնար նման ավանտյուրայի, իսկ սա նշանակում է, որ կոնսենսուսը առկա է՝ առնվազն Մոսկվայի հետ: Գլխավոր հարցը կայանում է նրանում, թե քանի տարվա իշխանության քվոտա կտրվի արդեն նախագահ Փաշինյանին՝ 4, 5, թե 7: Սա, ըստ էության, ընթացող «քաղաքական առևտրի» հիմնական թեման է՝ պահանջների բավարարում իշխանության պահպանման երաշխիքների դիմաց:

Իր հերթին` երկրորդ նախագահը, ով հայտարարում է, որ նոյեմբերի 9-ից հետո որևէ շրջադարձային փոփոխություններ անել հնարավոր չէ և մենք դեռևս պետք է պատրաստ լինենք կորուստների՝ անկախ նրանից, թե ով կլինի բանակցողը, նույնպես փորձում է մեսիջ հղել արտաքին խաղացողներին, որ առաջինը՝  նա դեռ խաղի մեջ է, և երկրորդը՝ նա որոշակի երաշխիք է տալիս, որ իշխանությունը ստանալու դեպքում առկա համաձայնությունների վեկտորից դուրս քայլեր չի անելու: Մինչդեռ հիշեցնենք, որ նախընտրական շրջանում հնչում էին տրամագծորեն այլ հայտարարություններ՝ տեղ տեղ «ռևանշիստական» երանգներով, և այդ թվում դրանց շնորհիվ էր, որ ընդդիմությունը ստացավ բավական լուրջ ներկայացվածություն ԱԺ-ում:  Այսօր արդեն, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, այդ հայտարարությունները և պնդումները խմբագրվում են և բաց է մնում այն հարցը, թե ինչու ընդդիմությունը չի փորձում հանրությանը ներկայացնել Նիկոլ Փաշինյանի իրական ծրագրերն ու նպատակները, այլ առաջ  է բերում վերջինիս ՝ մոտ ապագայում «սև» գործն ավարտելու և «թռնելու» թեզը...

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց
Ամենադիտված