Իմունոլոգը խոսել է դեղորայք ընդունողների համար ալկոհոլի վտանգների մասին
ԱյլԲժշկական գիտությունների դոկտոր, թերապեւտ-իմունոլոգ Վլադիսլավ Ժեմչուգովն ասել է, որ նույնիսկ մեկ բաժակ շամպայնը կարող է վտանգավոր լինել դեղորայք ընդունողների համար, հաղորդում է Sputnik ռադիոն։
Բժիշկը նշել է, որ ցանկացած դեղամիջոց ընդունելիս պետք է կարդալ անոտացիան և բժշկի հետ ճշտել, թե արդյոք կարող եք ալկոհոլ ընդունել, սակայն նա խորհուրդ չի տալիս փորձարկել: Ժեմչուգովը հորդորել է հրաժարվել դեղամիջոցների հետ ալկոհոլի համադրությունից՝ նշելով, որ հնարավոր չէ կանխատեսել օրգանիզմի անհատական արձագանքը։
Բժիշկը պատմել է մի դեպքի մասին, երբ հիվանդներից մեկն անալգին է ընդունել և խմել պորտվեյն, և նրա մաշկը «կեղևել է ամբողջ մարմնով»։
«Սա կոչվում է Լայելի համախտանիշ, հազվագյուտ բան, երբ մաշկի տակ ալերգիկ ռեակցիա է սկսվում, ամեն ինչ «եռում է», մաշկը թեփոտվում է»,- ընդգծել է բժիշկը։
Մասնագետը նշել է, որ մեկ գավաթ շամպայն կարելի է խմել դեղորայքն ընդունելու ավարտից մի քանի օր հետո, սակայն ավելի լավ է նախընտրել ոչ ալկոհոլային գինի։