Բրիտանուհին հրաժարվել է փաստաբանի կարիերայից և հարստացել «մերկ» լուսանկարներով
Լուսանկարներ
Լիվերպուլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ Ալավ Հաֆը թողել է իր աշխատանքը և հարստություն վաստակել՝ սոցիալական ցանցերում վաճառելով իր անկեղծ նկարները: 24-ամյա աղջկա մասին պատմել է The Sun-ը։
Նշվում է, որ Հաֆը գրանցվել է OnlyFans հարթակում այն բանից հետո, երբ հեռացվել է մանրածախ առևտրում իր նախկին աշխատանքից։
Աղջիկը պարզաբանել է, որ մեկ տարի շուտ է ավարտել ուսումը և դեռ չգիտի, թե ինչ անել իր կարիերայի հետ։
«Ես նկարահանվում էի ներքնազգեստով և ինձ դուր էր գալիս այն, ինչ անում էի: Սկզբում դա իմ հոբբին էր, ոչ թե գումար վաստակելու միջոց: Իմ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերն անվճար կերպով հասանելի էին երկրպագուներին», - խոստովանել է Հաֆը:
Սակայն ավելի ուշ, տեսնելով օգտատերերի դրական արձագանքը, նա որոշել է դրամայնացնել իր հրապարակումները և ներմուծել վճարովի բաժանորդագրություն։
Այժմ, ըստ մոդելի, ինքը տարեկան վաստակում է ավելի քան 60 հազար ֆունտ, ինչը թույլ է տալիս ճանապարհորդել և շատ ժամանակ անցկացնել ընտանիքի և ընկերների հետ: Ալավի ծրագրերը անշարժ գույքի հետ կապված են


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)