Հունվարին Երկրին կմոտենա պոտենցիալ վտանգավոր աստղակերպ
ԱյլԱստղակերպը, որը աստղագետները դասակարգում են որպես պոտենցիալ վտանգավոր, հունվարին կմոտենա մեր մոլորակին, գրում է Newsweek-ը։
7482 (1994 PC1) անվանումը ստացած աստղակերպը կանցնի Երկրի կողքով։ Սպասվում է, որ 1994 PC1-ը հունվարի 18-ին կանցնի Երկրի կողքով 0,013 աստղագիտական միավոր հեռավորության վրա։ Թեեւ սա տեխնիկապես «մոտավոր մոտեցում» է, ըստ ՆԱՍԱ-ի Երկրի մոտ գտնվող օբյեկտների ուսումնասիրության կենտրոնի (CNEOS), հեռավորությունը մոտ 1,2 միլիոն մղոն է՝ ավելի քան հինգ անգամ ավելի հեռու Երկրից, քան Լուսինը:
CNEOS-ի տվյալներով՝ դրա տրամագիծը մոտ 1 կիլոմետր է կամ մոտ 2,5 անգամ ավելի, քան Էմփայր-սթեյթ-բիլդինգի բարձրությունը։