Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ) Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունը Ռուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայող Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում են Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Իրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները Հայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպք Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել 

2021թ. Հայաստանի համար, իր հակասականությամբ հանդերձ, քաղաքական ճգնաժամի հաղթահարման տարի էր. փոխվարչապետ

Քաղաքական

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդի տոների կապակցությամբ:

Անցնող 2021թ. Հայաստանի համար, իր հակասականությամբ հանդերձ, քաղաքական ճգնաժամի հաղթահարման տարի էր: Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ սանձազերծված ռազմական ագրեսիայից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում առաջացած լարումը հնարավոր եղավ հաղթահարել կայացած ժողովրդավարություններին բնորոշ գործիքի՝ ընտրությունների միջոցով:

Այս առումով Հայաստանի քաղաքական ուժերը կամք և քաղաքացիական հավաքական հասունություն դրսևորեցին՝ ներքաղաքական տարաձայնությունները հարթելու համար դիմելով ժողովրդին և ապավինելով նրա իմաստությանը: Հանրության ազատ կամարտահայտությունն ու կայացած քվեարկությունն ապացուցեցին, որ Հայաստանում ընտրական ինստիտուտն աշխատում է արդյունավետորեն՝ իշխանության ձևավորումն իրականացնելով բացառապես քաղաքացու քվեով և որոշմամբ: Այդ ինստիտուտի անխափանության հավաստումն էին նաև կայացած ՏԻՄ ընտրությունները, որոնք ամբողջացրին համայնքների միավորման բարեփոխումների վերջին փուլը:

2020թ. կորոնավիրուսի համավարակն ու պատերազմը էական բացասական ազդեցություն ունեցան մեր պետության սոցիալ-տնտեսական դրության վրա: Այս տարին, սակայն, թույլ տվեց կայունացնել իրավիճակը և երկրի սոցիալ-տնտեսական կարգը վերադարձնել զարգացման և աճի ռելսերի վրա: Հարաբերական կայունության և կառավարության ձեռնարկած միջոցառումների արդյունքում տնտեսության բնագավառում ստեղծված դրությունը ներկայումս իրական ակնկալիքներ է ստեղծում՝ գալիք տարում հավակնոտ թիրախներ սահմանելու և դրանց հասնելու համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ժամեր անց մուտք ենք գործում 2022թ.՝ ինչպես հնարավորությունների, այնպես էլ մարտահրավերների տարի: Մեր խնդիրը պետք է լինի համարժեքորեն նախապատրաստվել և դիմակայել մարտահրավերներին, ինչպես նաև հետևողականորեն ու հաշվարկված օգտվել ընձեռված հնարավորություններից՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը, բարձրացնելու մեր ժողովրդի բարեկեցությունը և ձևավորելու խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի համար անհրաժեշտ միջավայր:

Ամանորը մեզանում միշտ կապվել է ընտանիքի, ջերմության ու մտերմության հետ: Այս կապակցությամբ մաղթում եմ, որ բոլորիդ ընտանիքներում միշտ վառ լինի հույսի լույսը, առարկայական լինեն նվաճումները և հասանելի լինի հաջողության նպատակակետը: Ցանկանում եմ, որ գալիք տարում իրականանան ձեր նվիրական երազանքները, հաջողությունը լինի ուղեկից, դժվարությունը՝ հեշտ անցանելի: Վերջապես, թող 2022թ. մեր պետության ու ժողովրդի համար առանձնանա խաղաղությամբ, ապահովությամբ, առողջությամբ և բարեկեցությամբ:

Շնորհավո՛ր Նոր տարի»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետել
Ամենադիտված