Fars. ԱՄՆ-ն պայթեցրել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամուրջը Դատախազությունը պահանջում է նախկին նախարար Արամ Հարությունյանից վերադարձնել հողատարածքը Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ» Եթե անձնական հարցեր ունի Նիկոլը պարոն Ծառուկյանի հետ կարա բանակցի ոճ, թե էսքան ժողովրդին սոված թողնի (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է․ նրան տեղափոխում են «Կենտրոն» ՔԿՀ Հասարակ բանվորն ավելի շատ է տուժում, չի կարելի էսպես. Աշխատակից (տեսանյութ) 15 տարվա ազատազրկման վճիռ են կայացրել, սա նույնիսկ կարված գործ չէ, այլ՝ կարկատան է. Դավիթ Իշխանյանի ուղերձը՝ Բաքվի բանտից Հանգիստ կարող եք գնալ տներով. կասենք՝ ինչ հերթափոխով եք աշխատելու. «Արարատցեմենտ»–ի տնօրեն (տեսանյութ) Էկել էս նստել էս ռույլին էս ազգի համար ի՞նչ էս արել. «Արարատցեմենտ»-ի աշխատակիցը՝ Փաշինյանին (տեսանյութ) Ես ամեն ամիս փող եմ մուծում. գալիս ա ամսվա մուծման օրը ես չգիտեմ ինչ է լինելու (տեսանյութ) Ամեն տեղ էլ գնալու ենք, Ճանապարհները կփակենք. «Արարատցեմենտ»-ի աշխատակից (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ «Արարատցեմենտի» աշխատակիցների ակցիան․ աշխատանքի բացակայությունը դժգոհության պատճառ է դարձել 

Նոր տարին ընտանեկան տոն է. որտեղ և ինչպես են տոնելու Ամանորը պետական և քաղաքական գործիչները. ՀԺ

Քաղաքական

Հաշված ժամեր հետո կամփոփենք 2021 թվականը և մուտք կգործենք 2022 թվական, որը նոր հորիզոններ կբացի յուրաքանչյուրիս կյանքում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մի շարք քաղաքական և պետական գործիչներ խոսել են 2021 թվականին կատարվածի և 2022-ի ակնկալիքների մասին: Զրուցակիցները նաև իրենց բարեմաղթանքի խոսքերն են հղել մեր երկրին ու ժողովրդին:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ինչպես շատերը, այս տարի Ամանորը նշելու է տանը՝ ընտանեկան միջավայրում: Խոսելով անցնող տարվա մասին՝ Բադասյանը նշեց՝ 2021 թվականին հաղթահարել է նոր փորձություններ և գրանցել ձեռքբերումներ. «Իսկ ՊԵԿ համակարգի դեպքում, հաշվի առնելով արձանագրված ցուցանիշները, կարծում եմ՝ լավատեսություն ապագայի նկատմամբ»: Որպես բարեմաղթանք 2022-ի համար՝ Բադասյանը կարևորեց երկրում խաղաղությունը. «Հայ ժողովրդին մաղթում եմ ամենակարևորը՝ խաղաղություն և համատեղ ուժերով կայուն զարգացման նախադրյալների ստեղծում»:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նույնպես Ամանորն անցկացնելու է ընտանիքի հետ: Նրա խոսքով՝ Նոր տարին իր համար նախևառաջ ընտանեկան տոն է, որն իմաստավորում է կյանքի նոր էջը՝ մարդու համար ամենաթանկ, ամենահարազատ, ամենաանկեղծ ու նվիրական մարդկանց հետ թերթելով՝ սիրո և ընտանեկան ջերմության միջավայրում:

«Ուզում եմ, որ այս Նոր տարվա գալուստը բերի մեր ժողովրդի վերքերի ամոքման, մեջքն ուղղելու, մեր հազարավոր զոհերի նախանշած՝ նվիրական երազանքների ճանապարհով վստահորեն առաջ շարժվելու վստահություն: Մաղթում եմ, որ մեր երեխաներն Ամանորի կախարդանքին շարունակեն սպասել իրենց հայրենիքում, իրենց օջախներում: Թող գերության մեջ մնացած իրենց որդուն, ծնողին, հարազատին սպասող բաց մնացած դռներ այլևս չլինեն, և բարությունը, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության շունչը վերջապես վտարեն մեզնից շատերի սրտերում բույն դրած վհատությունը, արմատախիլ անեն ատելության սերմերը և վերադարձնեն մեզ ազգային միասնականության ոգին»,- մաղթում է ՀՀ գլխավոր դատախազը:

Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը ևս Ամանորը ընտանեկան միջավայրում նշելու կողմնակիցներից է, քանի որ տոնը համարում է ընտանեկան: 2021-ի մասին խոսելիս էլ Խաչատրյանը նշեց՝ շատ կարևոր տարի էր նոր ձևավորող կոմիտեի շուրջ աշխատանքներ տանելու առումով:

«Հակակոռուպցիոն կոմիտեն կազմավորման առաջին իսկ օրերից արդեն իսկ անցել է բավականին բարդ և լարված աշխատանքային առօրյայի: Նորաստեղծ կառույցն այս ընթացքում հասցրել է ընդլայնել նաև միջազգային գործընկերների շրջանակը՝ նրանց հետ ձևավորելով սերտ համագործակցային միջավայր: Մեծ հույսեր ունեմ, որ 2022-ին կկարողանանք հաջողությամբ հաղթահարել մեր առջև դրված մարտահրավերներն ու հասնել ցանկալի արդյունքի կոռուպցիայի դեմ պայքարում»,- վստահ է Խաչատրյանը:

Նա «Հայկական ժամանակ» օրաթերթի ընթերցողներին գալիք՝ 2022 թվականին մաղթեց առաջընթացի ու ձեռքբերումներով լի տարի.« Թող արդարության ձգտումը դառնա առանցքային յուրաքանչյուրիս վարքագծում, որովհետև միայն համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք կառուցել  արդար ու բարեկեցիկ երկիր»,-ասաց Խաչատրյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ Ամանորը նշելու է հայրական տանը՝ Մարտունիում:

Սանոսյանն արձանագրեց՝ 2021 թվականը լի էր չծրագրած բազմաթիվ գործերով ու մարտահրավերներով. «Մարտահրավերներն ընդունել ենք և դրանց տվել լուծումներ, մի մասը տեղափոխվել է 2022 թվական: Գալիք տարում բազմաթիվ ծրագրեր ունենք իրագործելու, 2021-ի կատարած աշխատանքի կրկնապատիկն իրականացնելու ենք նոր եկող տարում, ինչով պայմանավորված՝ աշխատանքային ծանր տարի կլինի»:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ևս Ամանորը դիմավորելու է տանը: Գալիք 2022 թվականին էլ ցանկանում է, որ երկրում տիրի խաղաղությունը, իսկ քաղաքացիներին առողջապահական գերատեսչության ղեկավարը, բնականաբար, նախ և առաջ, առողջություն է մաղթում:

Երևանի նորընտիր փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, խոսելով ամանորյա տոների մասին, ընդգծեց, որ հունվարի 3-ից անցնելու է գործի. «Թող գալիք տարին հաջողությունների և նվաճումների տարի լինի մեր ժողովրդի և պետության համար։ Բոլորին լավ տրամադրություն և առողջություն եմ մաղթում»:

ԱԺ պատգամավորների դեպքում ևս դիրքորոշումը նույնն է. Արուսյակ Մանավազյանը, Հայկ Սարգսյանն ու Թագուհի Թովմասյանը բոլորի նման նախընտրում են Նոր տարին դիմավորել ընտանիքի անդամների հետ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը նշեց, որ աշխատանքային ծանրաբեռնված օրերի պատճառով շատ ժամանակ չի կարողացել տրամադրել դստրերին, Ամանորը լավ առիթ է՝ ժամանակը սիրելիներին նվիրելու:

Խոսելով անցնող և գալիք 2022 թվականի մասին՝ պատգամավորը նշեց՝ 2021-ը բարդ տարի էր: «Վստահ եմ՝ հեշտ չի լինելու նաև 2022-ին։ Դժվար չէ կանխատեսել, թե ինչ երազանք են պահելու մեր հայրենակիցներն այս տարի. հիմա բոլորիս երազանքները կապված են մեր հայրենիքի հետ։ Մաղթում եմ, որ գալիք տարում ավելանան մեր երազանքները, չպիտի դադարենք երազել, պիտի առաջ նայենք, բուժենք եղած վերքերն ու ավելի ամրանանք, միասնական լինենք ու սիրենք միմյանց և մեր հայրենիքը»,- ասում է նա և հավելում, որ շատ է ցանկանում՝ մարդիկ իրար հանդեպ դառնան ավելի հանդուրժող, բարի ու կամեցող:

Նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ Նոր տարին դիմավորելու է կնոջ, զույգ եղբոր և նրա ընտանիքի հետ՝ ծնողների գլխավորությամբ:

Խոսելով գալիք՝ կապույտ վագրի տարվա մասին՝ Սարգսյանը բարեմաղթեց՝ ուզում է, որ 2022-ին ազգովի իրար ավելի շատ սիրենք, լինենք ավելի հոգատար ու սիրալիր, տեղի-անտեղի վատը հիշատակելու և իրար փնովելու փոխարեն միմյանց մասին լավը խոսենք ու հնարավորինս շատ սեր տարածենք:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ևս, սովորության համաձայն, Ամանորը նշելու է տանը՝ ընտանիքի հետ. «Երեխաներիս հետ կդիմավորենք Ձմեռ պապիկին, կզբոսնենք մայրաքաղաքում, իսկ ավելի ուշ կլինեմ նաև իմ ծննդավայր Վարդենիսում»:

Խոսելով 2022-ից ակնկալիքների մասին՝ պատգամավորը կարևորեց՝ ցանկանում է ունենալ անվտանգ երկիր և փակվի կորուստների էջը, տարին էլ լինի ձեռքբերումներով լի։ Սկզբում իշխանական, այժմ արդեն ընդդիմադիր պատգամավորն ակնկալում է նաև, որ իշխանությունն իրատեսություն կցուցաբերի և գրանցած անհաջողությունները չի փորձի տեղավորել «հնի և նորի, ներկայի և նախկինի տրամաբանության մեջ»։

««Հայկական ժամանակ»-ի ընթերցողներին, ինչպես նաև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մաղթում եմ խաղաղ և բարեկեցիկ կյանք և որ բոլորն ապրեն իրենց երազած Հայաստանում»,- մաղթեց Թովմասյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը նոր հարվածներից հետո մեղադրել է ԱՄՆ-ին ռազմական հանցագործությունների մեջFars. ԱՄՆ-ն պայթեցրել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամուրջըԴատախազությունը պահանջում է նախկին նախարար Արամ Հարությունյանից վերադարձնել հողատարածքըՄադեյրայում դրոնային շոու են կազմակերպել Ռոնալդուին հրաժեշտ տալու համար.(տեսանյութ)Լեհաստանի ՊՆ-ը հայտարարել է, որ ամերիկյան զորքերը կվերադառնան երկիրԱՄՆ-ն հարվածել է Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին և հրթիռային պահեստներինԾառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ»Էրդողանը ԵՄ առաջնորդներին՝ Կոշտային և Ուրսուլա ֆոն դեր Լեյենին նվիրել է ատրճանակներԵթե անձնական հարցեր ունի Նիկոլը պարոն Ծառուկյանի հետ կարա բանակցի ոճ, թե էսքան ժողովրդին սոված թողնի (տեսանյութ) Մերցը հայտնել է ԱՄՆ-ից Tomahawk հրթիռների ձեռքբերման մասինԳագիկ Ծառուկյանը կալանավորվել է․ նրան տեղափոխում են «Կենտրոն» ՔԿՀԹրամփի նոր ինքնաթիռն ավելի քիչ հնարավորություններ ունիՀասարակ բանվորն ավելի շատ է տուժում, չի կարելի էսպես. Աշխատակից (տեսանյութ) 15 տարվա ազատազրկման վճիռ են կայացրել, սա նույնիսկ կարված գործ չէ, այլ՝ կարկատան է. Դավիթ Իշխանյանի ուղերձը՝ Բաքվի բանտիցՀանգիստ կարող եք գնալ տներով. կասենք՝ ինչ հերթափոխով եք աշխատելու. «Արարատցեմենտ»–ի տնօրեն (տեսանյութ) Էկել էս նստել էս ռույլին էս ազգի համար ի՞նչ էս արել. «Արարատցեմենտ»-ի աշխատակիցը՝ Փաշինյանին (տեսանյութ) Կատարն ու Իրանը քննարկել են ԱՄՆ-ի հետ նոր սրման հետևանքներըՏուվայում, նախնական տվյալներով, հայտնաբերվել են անհետ կորած երկու 12-ամյա աղջիկների մարմիններըԻրանի զինված ուժերը պարտության են մատնել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից աջակցվող ահաբեկիչներինԵս ամեն ամիս փող եմ մուծում. գալիս ա ամսվա մուծման օրը ես չգիտեմ ինչ է լինելու (տեսանյութ) Ամեն տեղ էլ գնալու ենք, Ճանապարհները կփակենք. «Արարատցեմենտ»-ի աշխատակից (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ «Արարատցեմենտի» աշխատակիցների ակցիան․ աշխատանքի բացակայությունը դժգոհության պատճառ է դարձելՀայտնել են կենդանիների նկատմամբ ալերգիայի դեմ պատվաստանյութերի մշակման մասինՄերցը հայտարարել է ԱՄՆ-ի հետ «Տոմահավկ» հրթիռներ գնելու համաձայնագրի մասինՓաշինյանը՝ «Արարատցեմենտի» ապագայի մասին․ գործարանը կանցնի պետական կառավարմանAstraZeneca-ի բաժնետոմսերը կտրուկ անկել են դեղամիջոցի անհաջող փորձարկումից հետոԱքսյոնովը հայտնել է Ղրիմում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհի մասինԱսֆալտին փռելու հրահանգը՝ և ոչ միայն, տրվել է շատ վաղուց, ասել եմ՝ պետք է իրականանա․ Փաշինյան (տեսանյութ) Խամենեիի մարմինը տեղափոխվել է Մաշհադ, որտեղ տեղի կունենա հուղարկավորությունըՍահմանադրությունը փոխելու գործընթացը մտնում է վճռական փուլ․ Փաշինյանը հայտարարեց նոր ժամկետՄխիթար Հայրապետյանը կհեռանա ԲՏԱ նախարարի պաշտոնիցԱլեն Սիմոնյանի համար լուծումներ կգտնենք, քննարկում ենք․ Փաշինյան (տեսանյութ) Մերցը նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները գերազանցել են իր սպասումներըԻրավապահները գործում են իրենց լիազորությունների շրջանակներում. Փաշինյան (տեսանյութ) «7 ժամ վիրահատություն՝ գայլի հարձակումից հետո․ 72-ամյա տղամարդու դեմքը վերականգնման կարիք ունի»Դատաիրավական համակարգը նորմալ պիտի գործի․ Փաշինյանը՝ Ծառուկյանին կալանվորելու մասին (տեսանյութ) Patriot-ի լիցենզիայի՝ Կիևին փոխանցումը ռիսկեր կստեղծի ԱՄՆ-ի համարԻրավապահ համակարգում պաշտոնանկությունների շքերթ կլինի՞. ովքեր կհեռանան (տեսանյութ) Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին․ Սարիկ Մինասյանը որոշել է Գյումրիից տեղափոխվել ԵրեւանԱպարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք երկրաշարժ է գրանցվելԷստոնիան նախատեսում է Ուկրաինայից հեռահար զենք գնելՊաշտոնատար անձինք քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար կաշառք են ստացելՉինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 39 մարդ է զոհվելՔարահունջում գայլի հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Երևան․ ԲԿ-ի տնօրենԾխելը կապեք բանկային քարտի հետ, կարո՞ղ է տատիկի քարտով է գնում. Ո՞նց իմանանք, որ մարդը ծխելը թողել է (տեսանյութ) «Պապայի արև, ձեր մեսիջները չենք նայում». Փաշինյանը՝ քաղաքացիների տվյալների վերաբերյալԹրամփը վստահ չէ՝ արդյոք պետք է ձգտի Իրանի հետ նոր համաձայնագրի«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները պահանջում են վերականգնել գործարանի աշխատանքըՓաշինյանը կգտնվի արձակուրդումՔանի՞ տոննա ծիրան, ծաղիկ և այլ ապրանքներ են արտահանվել ՀՀ ից (տեսանյութ)
Ամենադիտված