Արտակարգ դեպք Երևանում. ավտոտնակում առաջացած հրդեհի հետևանքով Mercedes ML-ը վերածվել է մոխրակույտի
Արտակարգ Պատահար
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ՀՏԱՀՎ ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 29-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Այդ օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Զոհրաբ փողոցի թիվ 50 տան մոտ գտնվող ավտոտնակում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են թիվ 7, 13 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են Հայկ Չ.-ի տանը կից ավտոտնակում կայանված Mercedes ML մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի, կրակի հետևանքով էլ ավտոտնակում եղած ապրանքները նույնպես դարձել են ոչ պիտանի:
Դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ