Մեր բանակը տարածքներ նվաճելու խնդիր չի դնելու իր առաջ. Փաշինյան
ՔաղաքականԱռանցքային խնդիր է մեր Զինված ուժերի՝ բանակի բարեփոխումը: Այս մասին ամանորյա իր ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանը պիտի ունենա պրոֆեսիոնալ բանակ, ընդ որում, նաեւ կանանց ավելի ու ավելի շատ ներգրավմամբ: Ռազմավարական հեռանկարում ժամկետային զինծառայությունն էականորեն պիտի փոխվի, վերակերպվելով մարտական պատրաստականության պարտադիր հավաք-վարժանքների, որոնք կյանքի ընթացքում պիտի տեղի ունենան մի քանի անգամ, որոշակի պարբերականությամբ:
Ուզում եմ ընդգծել, որ քաղաքական առումով մեր բանակը տարածքներ նվաճելու խնդիր չի դնելու իր առաջ, նրա խնդիրը մեր երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է»,- ասաց Փաշինյանը:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան