Անվտանգության ապահովումը մեր մեծագույն մարտահրավերն է. դրա ամենահուսալի միջոցը խաղաղությունն է. Փաշինյան
ՔաղաքականԱնվտանգության ապահովման ամենահուսալի միջոցը խաղաղությունն է: Այս մասին ամանորյա իր ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր հայրենիքի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականության հաջողությունն է ապագայի նկատմամբ հավատն ամրապնդելու միջոցը ու որքան էլ գիտակցում ենք, որ դա միայն մեզնից չէ կախված, հետեւողականորեն գնալու ենք այդ ճանապարհով՝ փոխելու համար իրադրությունը եւ մթնոլորտը Հայաստանի Հանրապետության շուրջ եւ մեր ողջ տարածաշրջանում: Անվտանգության ապահովումը մեր այսօրվա մեծագույն մարտահրավերն է եւ փորձը ցույց է տալիս, որ անվտանգության ապահովման ամենահուսալի միջոցը խաղաղությունն է»,- ասաց Փաշինյանը:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան