Մահացել է «Էմմիի» վեցակի մրցանակակիր դերասանուհի Բեթի Ուայթը
Ժամանց
Ամերիկացի դերասանուհի Բեթի Ուայթը, ով «Էմմիի» վեց մրցանակի դափնեկիր է, մահացել է Լոս Անջելեսում՝ իր հարյուրամյակից երեք շաբաթ առաջ, հայտնում է People ամսագիրը։
«Չնայած շուտով լրանալու էր Բեթթիի 100֊ամյակը, բայց ես կարծում էի, որ նա կապրի հավերժ, ես ահավոր կկարոտեմ նրան։ Չեմ կարծում, որ Բեթին վախենում էր հեռանալ այս կյանքից, քանի որ նա միշտ ցանկացել է լինել իր սիրելի ամուսնու՝ Ալենի Լուդենի հետ։ Նա հավատում էր, որ նորից նրա հետ կլինի»,- ամսագրին ասել է դերասանուհու գործակալը և նրա մտերիմ ընկեր Ջեֆ Վիտյասը:
Հունվարի 17-ին դերասանուհին պետք է տոներ ծննդյան 100-ամյակը։ Մահվանից քիչ առաջ People-ին տված հարցազրույցում նա կատակել է իր երկարակեցության գաղտնիքի մասին։ «Ես խուսափում եմ բոլոր տեսակի կանաչ սննդամթերքից, կարծում եմ, որ դա աշխատում է», - ասել է նա:
Իր հեռուստատեսային կարիերայի ընթացքում դերասանուհին 6 «Էմմի» մրցանակի է արժանացել և 23 անգամ առաջադրվել է այդ մրցանակին։ Նա միակ դերասանուհին է, ով շահել է կատակերգության բոլոր մրցանակները:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ