Սախալինում ծովն սկսել է «եռալ»
ՏեսանյութերՌուսաստանցի տղամարդը դրոնով նկարահանել է արտասովոր բնական երեւույթ Սախալինի Կորսակով նավահանգստում։ Հունվարի 1-ի առավոտյան այնտեղ թանձր մառախուղ է բարձրացել, որը ծածկել է նավամատույցն ու նավահանգստային քաղաքի ամբարձիչները, ինչը «եռացող» ծովի զգացողություն է առաջացրել։
«Եռացող ծով, Կորսակով»,- գրել է տեսանյութի հեղինակն իր Telegram-ալիքում։
Այսպիսի բնական երեւույթը կարող է առաջանալ օդի ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով՝ համեմատաբար տաք ծովի ֆոնին։ Բնական երեւույթների ծառայությունների տվյալներով՝ հունվարի 1-ի առավոտյան Կորսակովում օդի ջերմաստիճանը -14…-12 °C էր։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից