Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ) Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունը Ռուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայող Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում են Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Իրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները Հայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպք Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել 

Ալեն Սիմոնյանի առանձնատան ծախսերը գաղտնի են պահվում. Արեգնազ Մանուկյան

Բլոգոսֆերա

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ալեն Սիմոնյանի առանձնատան ծախսերը գաղտնի են պահվում

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Ալեն Սիմոնյանը չբավարարվելով բյուջեի հաշվին շուրջ 200 հազար դոլարանոց պադավատ գնելով՝ մի բան էլ Կոնդի կառավարական ամառանոցն էր վերանորոգում այնտեղ տեղափոխվելու համար։

Տեղեկացրել էի, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին հարցում էի հղել՝ պահանջելով պարզաբանել հետևյալ հարցերը․

1․ Կառավարական կոնկրետ ո՞ր առանձնատունն է վերանորոգվում Ալեն Սիմոնյանի համար։

2․ Ե՞րբ են սկսվել վերանորոգման աշխատանքները և ե՞րբ կավարտվեն դրանք։

3․ Որքա՞ն գումար է ծախսվել և ծախսվելու այդ առանձնատան վերանորոգման համար, և ի՞նչ միջոցներից են հատկացվել այդ գումարները։

4․ Որքա՞ն գումար է ծախսվելու այդ առանձնատան կահավորման համար։ Ո՞ր ընկերությունից է ձեռք բերվելու կահավորումը, և արդյոք այլ ընկերությունների համար մրցույթ հայտարարվե՞լ է Ալեն Սիմոնյանի կառավարական առանձնատան կահավորման համար, թե՞ գնումը կատարվել է մեկ անձից։

5․ Վերանորոգվող այդ առանձնատունը վերջին անգամ ե՞րբ էր վերանորոգվել և որքա՞ն գումար էր ծախսվել այդ նպատակով։

6․ Արդյոք ՀՀ ԱԺ նախկին նախագահ, այժմ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեռ շարունակո՞ւմ է բնակվել իր կառավարական առանձնատանը։ Եթե այո, ապա ե՞րբ է պատրաստվում դուրս գալ այնտեղից և վերադարձնել կառավարության հաշվեկշռին։

7․ Որքա՞ն գումար էր ծախսվել Արարատ Միրզոյանի առանձնատան վերանորոգման համար, ո՞ր թվականին և ի՞նչ միջոցներից։ Ե՞րբ էր այն վերջին անգամ վերանորոգվել և որքա՞ն գումար էր ծախսվել այդ նպատակով։

8․ Որքա՞ն գումար էր ծախսվել Նիկոլ Փաշինյանի առանձնատան վերանորոգման համար, ո՞ր թվականին և ի՞նչ միջոցներից։ Ե՞րբ էր այն վերջին անգամ վերանորոգվել և որքա՞ն գումար էր ծախսվել այդ նպատակով։

Եվ աշխարհի «ամենաժողովրդավար» կառավարությունից պատասխանել են, որ այդ ծախսերը գաղտնի են ու հրապարակման ենթակա չեն։

Իմ հարցմանը Արայիկ Հարությունյանը մասնավորապես պատասխանել է․

««Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման (…) համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները:

Հաշվի առնելով վերոնշյալը և հիմք ընդունելով «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների» մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը, փաստաթղթերին կարող եք ծանոթանալ տեղում՝ այցելելով ՀՀ վարչապետի աշխատակազմի Առաջին բաժին:

Ինչ վերաբերում է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ կառավարական առանձնատանը բնակվելու հարցին, ապա առանձնատներում բնակվում են ՀՀ վարչապետը և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ իրենց ընտանիքով»:

Փաստորեն, ընդամենը 3 տարի պահանջվեց, որ կառավարական առանձնատնից պարբերաբար լայվ մտնող, այնտեղի սաունան, սառնարանը, վերանորոգումն ու ամեն անկյունը ցուցադրող «հեղափոխականները» վերածվեն Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»-ի հերոսների»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում է
Ամենադիտված