Հայաստանում հայտնաբերվել է ԱՄՆ-ում երեխայի բռնաբարության համար հետախուզվող ԱՄՆ քաղաքացին. նա էքստրադիցիայի ենթարկվեց
Տեսանյութեր2021 թվականի օգոստոսի 17-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ՀՀ-ում ոստիկանության Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցների հետ, Ջրաշեն գյուղում հայտնաբերել և ոստիկանության Արտաշատի բաժին բերման էին ենթարկել ԱՄՆ 43-ամյա մի քաղաքացու:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա միջազգային մակարդակով հետախուզվում էր ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի քրեական օրենսգրքի` երեխայի բռնաբարություն, երեխայի հետ շարունակական սեռական հարաբերություն և անառակաբարո գործողություններ, անչափահասների կոռուպցիա հոդվածների հատկանիշներով։
Խափանման միջոցը` կալանք:
Հետախուզվողը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր:
Հունվարի 10-ին, ինչպես ՀՀ ոստիկանության և Գլխավոր դատախազության, այնպես էլ ԱՄՆ մի շարք իրավապահ մարմինների ներկայացուցիչների, նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության շնորհիվ հետախուզվողն էքստրադիցիայի ենթարկվեց ԱՄՆ: