Կինը 20 տարի ապրել է ստամոքսի մեջ մկրատով
ԱյլԲանգլադեշցի կինը 20 տարի ապրել է որովայնի մշտական ցավերով, մինչև բժիշկները պարզել են պատճառը։ Պարզվել է, որ վիրահատություն անելիս վիրաբույժները նրա ստամոքսում բժշկական մկրատ են թողել, գրում է Oddity Central-ը։
Բաչենա Խաթունը գանգատվում էր որովայնի հաճախակի ցավերից, ուստի 2002 թվականին նա վիրահատվեց՝ լեղապարկի քարերը հեռացնելու համար։ Կինը գրեթե ողջ խնայողությունները ծախսել էր վիրահատության վրա, սակայն դուրս գրվելուց հետո նրան կրկին սկսեց անհանգստացնել ցավերը։
Խաթունը նորից է գնացել հիվանդանոց, սակայն վիրահատությունը կատարած վիրաբույժը վստահեցրել է հիվանդին, որ նա անհանգստանալու ոչինչ չունի։ Ոչ մի օգնություն չստանալով՝ Բաչենան սկսել է դիմել տարբեր բժիշկների, և բժիշկները կնոջը ցավազրկողներ են նշանակել՝ չփորձելով պարզել ցավերի պատճառը։
2022 թվականին կնոջ ցավերն այնքան են ուժեղացել, որ նույնիսկ դեղամիջոցները չեն օգնել։ Բժշկի խորհրդով նա, այնուամենայնիվ, որովայնի խոռոչի ռենտգեն է արել, որի վրա էլ տեսել են մկրատը։ Անցյալ շաբաթ վիրաբույժները հեռացրել են օտար առարկան, և Խաթունը կամաց-կամաց ապաքինվում է։
Բացի այդ, տեղի իշխանությունները դեպքի առնչությամբ հետաքննություն են սկսել՝ գտնելու բոլոր մեղավոր բժիշկներին, ովքեր պատշաճ օգնություն չեն ցուցաբերել կնոջը։