«Նիկոլ ջան, ասում էիր`«ժողովրդից թալանածը կոպեկ առ կոպեկ հետ եմ բերելու», ախր 3-4 տարի ա նստել ենք թախտին, սպասում ենք էդ փողերին»
Բլոգոսֆերա
Քաղաքական վերլուծաբան Գուրգեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այ Նիկոլ ջան, ախր ասում էիր` «ժողովրդից թալանածը կոպեկ առ կոպեկ հետ եմ բերելու», բա ինչ էղավ, ախր 3-4 տարի ա նստել ենք թախտին, սպասում ենք էդ փողերին։
Չէ դու ասա, եթե պետք ա մի հատ էլ փողոցում խորոված կանենք, դու մենակ ասա։
Նիկոլ ջան, բայց էն թալանի հետ բերելու մոմենտը կարեւոր ա, ախր հա՛մ հոսանքն ա թանկացել, հա՛մ սնունդը, ձեռներս փող չկա, սպասում ենք էդ թալանը բերես, բաժանես, որ յոլա գնանք։
Համել 4 տարի հետո կասկածելի մտքեր են սկսել մոտս, մտածում եմ՝ կարող ա էդ թալանը իրականում չի էղել, ուղղակի խաբել, կուտ էս տվել, որ հելնենք փողոց փակենք։ Կամ թալանը էղել ա, դուք էլ լավ էլ հետ եք բերել, բայց ըտեղ իրար հետ մեջ-մեջ եք արել, իսկ թախտին նստած, բախտին սպասողներիս բան չի հասել»,- գրել է նա։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ