Կուզեի երկար բարակ գրել, թե մեր ամուր սիրո գրավականը որն է, բայց ալարում եմ. Արուսիկ Տիգրանյան
ԼուսանկարներՀաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Համ էլ երեկ վալենթայն էր)
Կուզեի երկար բարակ գրել, թե մեր ամուր սիրո գրավականը որն է, բայց ալարում եմ: Մենակ մի բան ասեմ ու վսյո:
Ես նկատել եմ, որ շատ սխալ ա էն պատկերացումը, որ պետք ա երկու մարդ ձուլվեն, դառնան նույնը, մեկը ապրի միայն դիմացինի կյանքով, իրան զոհաբերի, որ համարվի, որ սիրում ա դիմացինին:
Ավելի ամուր ա էն սերը, որտեղ երկու մարդիկ ունեն իրանց սեփական կյանքը, հետաքրքրությունները, կարծիքները, առաջնահերթությունը, ընկերները, աճելու ուղին ու պատկերացումները ու էդ կետից կարողանում են հիանալ, սիրել, հարգել, լրացնել ու ընդունել դիմացինին:
Ինձ թվում ա` էդ հարաբերությունները շատ ավելի քիչ շանսեր ունեն ձանձրալի, կանխատեսելի ու անհետաքրքիր դառնալու»: