Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Փաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ) Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Վրաստանի արևմուտքում չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր 

Գրպանահատությունները կատարվում են հիմնականում կանգառում, երթուղայինում․ ոստիկանության խորհուրդները

Տեսանյութեր

Գրպանահատությունները կատարվում են հիմնականում կանգառներում, երթուղայիններում, մետրոյում, տոնավաճառներում և, առհասարակ, այն վայրերում, որտեղ մարդկանց կուտակումը մեծ է։ Դրամապանակի, բջջային հեռախոսի և անձնական այլ իրերի նկատմամբ մի փոքր անուշադրություն, և ամսվա ծանր աշխատանքի արդյունքը թեթև ձեռքով հափշտակված է։

Նման դեպքերի անդրադառնալիս բազմիցս խոսել ենք իրերի նկատմամբ ուշադիր լինելու մասին, ինչը կանխարգելիչ նշանակություն ունի։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ միայն մայրաքաղաքում գործում են 20-ից ավելի գրպանահատներ, որոնք, այսպես ասած, ակտիվորեն զբաղվում են գրպանահատությամբ։

Նրանք մշտապես գրպանահատության դեմ պայքարող ոստիկանների ուշադրության կենտրոնում են և մշտապես պահվում են նրանց տեսադաշտում։ Մասնագիտացված ստորաբաժանումը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի կազմում է։ Այս ուղղությամբ մասնագիտացած միակ ստորաբաժանման ծառայությունը օրը 24 ժամ է. այլ տարբերակ չկա էլ՝ գրպանահատության դեմ պայքարող մի քանի քրեական հետախույզ և նրանցից ավելի գրպանահատներ։

Գրպանահատության դեմ պայքարող ոստիկանները 2020 թվականին բացահայտել են 43 դեպք։ Բացի այդ, հայտնաբերել են 2 հետախուզվողի, ապօրինի պահվող երեք միավոր հրազեն, բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 85 դեպք, որից 3-ը՝ իրացման։

Նրանց փոխանցմամբ՝ գրպանահատները գործում են հիմնականում երկու-երեք հոգով և իրենց հանցավոր մտադրություններն իրականացնում են առավելապես երթուղայիններում։ Մեկը կամ երկուսը շեղում են տուժողի ուշադրությունը, այդ ժամանակ էլ մյուսը գողանում է նրա դրամապանակը։ Կամ էլ արհեստական հրմշտոց են ստեղծում և այդ ժամանակ էլ դրամապանակ գողանում։

Քիչ չեն դեպքերը, երբ տուժողը չի դիմում ոստիկանություն, ոստիկաններն են օպերատիվ աշխատանքով պարզում, որ այսինչ երթուղայինում կամ այսինչ տոնավաճառում գրպանահատություն է եղել։ Գրպանահատը հայտնաբերվում է, գողոնը հիմնականում՝ ոչ. դրամապանակում եղածը՝ փող, բանկային քարտեր, վերցնում են ու դրամապանակից ազատվում։

Քաղաքացիներին հուզող հարցերից է գրպանահատների քրեական պատասխանատվությունը։ Նախկինում գրպանահատությունը դասվում էր մասնավոր հետապնդման հանցատեսակների շարքին։ Այլ խոսքով, եթե տուժողը չէր բողոքում, քրեական գործ չէր հարուցվում։ Այժմ գրպանահատությունը դասվում է հանրային հետապնդման հանցագործությունների թվին։

Այսինքն՝ քրեական գործ հարուցվում է՝ անկախ տուժողի բողոքից։ Օրենսդրական փոփոխությունը գրպանահատությունները կանխելուն ու գրպանահատի քրեական պատասխանատվության անխուսափելիությանն ուղղված դրական քայլ է։ Բողոքի բացակայությունը հիմնականում պայմանավորված էր այն հանգամանքով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում արարքը կատարած անձը փոխհատուցում էր վնասը։ Այս դեպքերում ոստիկանությունն այլևս անելիք չունի, և գրպանահատը բաժնից դուրս է գալիս ու շտապում կանգառ կամ մեկ այլ մարդաշատ վայր։

Գրպանահատության դեպքերն էականորեն կնվազեն, եթե ուշադիր լինենք մեր իրերի նկատմամբ. սա կանխարգելման լավագույն տարբերակն է։ Պետք է պայուսակը պահել փակ ու պահել տեսադաշտում՝ երթուղայինում այն չվստահելով անծանոթի։

Խոշոր գումար ունենալու դեպքում պետք չէ ամբողջը տեղավորել դրամապանակում, բանկային քարտերի հետ էլ պետք չէ պահել դրանց ծածկագրերը։ Իսկ եթե գրպանահատին, այսպես ասած, բռնել եք գործի վրա, ապա պետք չէ նրա հետ երթուղայինում կամ փողոցում հարցեր պարզել. միանգամից ահազանգեք 1-02։

Հնարավորինս շուտ ահազանգելով՝ կնպաստեք ոստիկանների արագ արձագանքին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Իտալիայում դպրոցների պայթեցման սպառնալիքների պատճառով Մելոնին արտակարգ խորհրդակցություն է հրավիրելՔուշներ. ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մասնակցել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով քննարկումներինՓաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ) Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքիցՎրաստանի արևմուտքում չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի անգործությանը․ Կրեմլի խոսնակAirbus-ը գերազանցել է Boeing-ի 20-ամյա ռեկորդը․ ինքնաթիռն առանց վայրէջքի անցել է ավելի քան 23 հազար կմՈւկրաինան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանները փոխելու վերաբերյալ․ The TelegraphՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը Բերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԼեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը Կասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՖինլանդիայի նախագահը զարմացրել է Պուտինի մասին հայտարարությամբ․ նրան անվանել է «շատ խորաթափանց և լավ պատրաստված» զրուցակիցԱբու Դաբիում բանակցություններից հետո ԱՄՆ ներկայացուցիչները կհանդիպեն Պուտինին և ԶելենսկունՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանԶելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանըՆԱՏՕ-ի կործանիչները չեն կարողացել կանգնեցնել անօդաչուին․ արձակված հրթիռն ընկել է Լիտվայի տարածքումԸնթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումըՀայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանըՊուտինին նվիրվածությունը նրան դատարանի առաջ է կանգնեցրել․ նախկին մոդելին Լեհաստանում 5 տարվա ազատազրկում է սպառնում13-ամյա աղջիկը կարող է ժառանգել Հյուսիսային Կորեայի միջուկային տերությունը․ Կիմ Չեն Ընը դստերը պատրաստո՞ւմ է իշխանության փոխանցմանըԱզատությունից զրկված անձանց կյանքի պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է. ՍուրենյանցԱշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրելԵրևանում քննարկվել են Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության և արտահանման խթանման հարցերըԱՄՆ-ը, Ուկրաինան և եվրոպացի գործընկերները համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքներըԻտալիայի շուրջ 100 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ է ստացել․ աշակերտներին տարհանել են85 տարեկանում մահացել է «Մայք Համմեր» սերիալի աստղ Սթեյսի Քիչը«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը կարող է լինել հենց ձեր գաղափարի իրականացման հարթակը․ ԿԳՄՍ նախարարFREYJA-ի մեկ հրթիռը կարժենա 1 մլն եվրոյից պակաս․ Ուկրաինան պատրաստվում է փորձարկումներինՌուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին պետք է համաձայնի նաև ՄոսկվանԳերմանիային այս ձմռանը գազի պակաս է սպառնում․ պահեստարանները լցված են ընդամենը 61%-ովՄեծ Բրիտանիան 10 երկրի մասնակցությամբ ռազմածովային նոր դաշինք է ստեղծում՝ Ռուսաստանի ակտիվության աճի ֆոնինՓոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԸնդդիմության նոր համախմբումը.ի՞նչ են ասում մարդիկՆեթանյահուի քաղաքական օրակարգը վերանայման կենթարկվի․ Այզենկոտը սկսել է նոր կառավարության ձևավորումըԴատավորը բանտարկեց Մեգանի հորը՝ Թոմաս Մարքլին, իր կոճի մոնիտորը կտրելու համարԹուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել է. Armsport.amԲրիտանացի կատակերգու Դեյվիդ Ուոլիամսը մեղադրվում է դեռահաս աղջիկների սեռական շահագործման մեջՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինԴավիթ Թադևոսյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ թվային անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորություններըԱՄՆ-ում գները շարունակում են աճել․ գնաճը նոր մարտահրավեր է Թրամփի վարչակազմի համար
Ամենադիտված