Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խnւլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Կենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն Զեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածել Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում` հնազանդորեն կատարում են Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներ Աշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը մտադիր է դառնալ Ֆրանսիայի նախագահը Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան Իսպանիան քննարկում է TikTok-ի կասեցումը՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության տեսանյութերի բացահայտումից հետո 

Չեխովի անվան դպրոցը՝ «կռվախնձոր» իշխանությունների համար

Վերլուծական

Երևանի Չեխովի անվան N 55 դպրոցի ուսուցիչները, աշակերտները եւ նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց. նրանք վրդովված են, որ տնօրենի պարտականություններն այսօրվանից կատարում է Դիանա Մինասյանը, ով տնօրենի ընտրության առաջին 2 փուլերին մասնակցել է և չի հաղթել, իսկ հաջորդ փուլը կայանալու է ապրիլի 14-ին։

Բանն այն է, որ դեկտեմբերին լրացել է դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի պշտոնավարման 5 տարի ժամկետը: Օրենսդրության համաձայն` հոկտեմբերին տեղի է ունեցել մրցույթ, որի ժամանակ տնօրենի պաշտոնի համար առաջադրվել է 3 թեկնածու՝ Գայանե Սարուխանյանը, դպրոցի ուսմասվար Տաթեւիկ Մելքոնյանը եւ Դիանա Մինասյանը, որը դպրոցում չի աշխատում: Երեք անգամ մրցույթ է տեղի ունեցել, սակայն այդպես էլ հաղթող չի ճանաչվել: Քաղաքապետարանն իր ձայները տվել է Դիանա Մինասյանին, ուսուցչական անձնակազմը եւ ծնողական կոմիտեն իրենց ձայները տվել են Գայանե Սարուխանյանին, իսկ Տաթեւիկ Մելքոնյանի օգտին քվեարկել է միայն ԿԳՄՍՆ-ի ներկայացուցիչները: Դեկտեմբերից մինչ օրս նա պաշտոնավարել է որպես տնօրենի ԺՊ, սակայն այսօր նամակ է ստացել քաղաքապետարանից, որ որեւէ բան չստորագրի որպես ԺՊ, որովհետեւ այլ մարդ է նշանակում ժամանակավոր պաշտոնակատար:

Վաստակավոր մանկավարժի կոչում ունեցող Գայանե Սարուխանյանը դպրոցը ղեկավարել է սկսած 1994 թվականից և նրա գործունեությունը թե՛ ծնողների, թե՛ աշակերտների կողմից մշտապես բարձր գնահատականի է արժանացել: Այս ընթացքում դպրոցի սաները հաղթել են բազմաթիվ համապետական և միջազգային մրցույթներում և օլիմպիադաներում, բացի այդ, գաղտնիք չէ, որ Չեխովի անվան դպրոցն ըստ արժանվույնի համարվում է Երևանի ամենաէլիտար դպրոցներից մեկը: Սակայն, պատերազմից հետո, երբ Գայանե Սարուխանյանը բացահայտորեն դեմ արտահայտվեց այս իշխանություններին և այնուհետև սկզբունքորեն հետ չկանգնեց իր հայտարարություններից՝ պարզ էր, որ նրան ամեն գնով հեռացնելու էին տնօրենի պաշտոնից։ Եվ քանի որ ամեն գնով խնդիր էր դրված հասնել դրան, իսկ «դրսից» մարդ բերելը այն ժամանակ բավական դժվար կլիներ, իշխանությունները որոշեցին ծնողկոմիտեի հետ կոնֆրոնտացիայի չգնալ և իրավիճակը չլարելու համար տնօրենի ԺՊ նշանակել «ներսից»՝ 2004-ից դպրոցում աշխատող Մելքոնյանին: Չնայած այն հանգամանքին, որ ծնողկոմիտեն համոզում էր Սարուխանյանին կրկին առաջադրել իր թեկնածությունը մրցույթին, այնուամենայնիվ, ըստ լուրերի, վերջինս բավականին հանգիստ վերաբերվեց իրեն ամեն գնով հեռացնելու իշխանությունների «արշավին» և ինքնակամ հեռացավ տնօրենի պաշտոնից:

Տաթևիկ Մելքոյանի նշանակումից ի վեր անցել է ընդամենը երեք ամիս, հետևաբար դժվար է որևէ գնահատական տալ նրա կատարած աշխատանքին: Վերջինիս հրապարակային գրառումներից, սակայն, պարզ է դառնում, որ նա մեծ տեղ է հատկացնում դրպրոցում քրիստոնեական դաստիարակության իրականացմանը: Իրենք` ծնողներն էլ Մելքոնյանի եռամսյա աշխատանքը գնահատում են ընդհանուր առմամբ բավարար և չեն ցանկանում, որպեսզի տնօրեն նշանակվի բոլորին անհայտ, մինչ այս ուսմասվար աշխատած Դիանա Մինասյանը, ում ծնողների մեծ մասը անգամ դեմքով չի ճանաչում:  Մինասյանը որևէ առնչություն «չեխովցիների» հետ չունի, նա դասավանդում է Տնտեսագիտական համալսարանում, համատեղության կարգով էլ աշխատում է իր հոր ղեկավարած շինարարական ընկերությունում: Սակայն, քաղաքապետարանին այդ հանգամանքը չի կանգնեցնում: Մամուլը գրել էր, որ Մինասյանը Երևանի քաղաքապետարանում արդեն իսկ «տնավորված» Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է, հետևաբար յուրայինին առաջ տանելու «սուրբ» մղումն այստեղ ակնհայտ է:

Ընդ որում, իշխանություններին, կարծես, բնավ չի անհանգստացնում այն հանգամանքը, որ այդ ընթացքում փաստացի «մեջքից» հարվածում են իրենց իսկ կողմից ամիսներ առաջ նշանակած տնօրենի ԺՊ-ին: Տպավորություն է, որ Չեխովի դպրոցը դարձել է յուրահատուկ կռվախնձոր իշխանության ներկայացուցիչների համար, կամ յուրայիններին ամեն գնով աշխատանքի տեղավորելու վայր, արդյունքում՝ կրթության հաշվին նման փորձարկումներից առաջին հերթին տուժում է հենց կրթությունը և, իհարկե, երեխաները, ովքեր զրկվում են որակյալ կրթություն ստանալու և բնականոն դասապրոցես կազմակերպելու հնարավորությունից:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Էրդողանը կրկին առաջարկել է Ստամբուլը որպես Ուկրաինայի հարցով բանակցությունների վայրՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խnւլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Կենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն Ձյուդոյի օլիմպիական չեմպիոն Ռիները կառաջադրվի Ֆրանսիայի նախագահի պաշտոնումԶեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածել «Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվել Թուրքիայում հիվանդանոցի մաքրուհուն կասկածել են վիրահատություններին մասնակցելու մեջՎթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզումԷրդողանը մտադիր է շարունակել ուկրաինական հարցի քննարկումը Պուտինի հետԱդրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. ԱբրահամյանՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ըԵգիպտոսի տրանսպորտի նախարարին կոչ են արել հրաժարական տալ գնացքի վթարից հետոՓաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում` հնազանդորեն կատարում ենՄոլդովայի նախկին նախագահը Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագիրը անվանել է խելագարության գագաթնակետՆիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներԱշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը մտադիր է դառնալ Ֆրանսիայի նախագահըՓաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. ԹանդիլյանՊեսկով. Մոսկվան հրապարակավ չի քննարկի անվտանգության հարցերըԻսպանիան քննարկում է TikTok-ի կասեցումը՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության տեսանյութերի բացահայտումից հետոՍահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբանՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. ՉալաբյանՈւկրաինայի նախագահի խորհրդականի եղբայրը զոհվել է Ռուսաստանի կողմից կռվելիսՈչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համարԿրակովի հրաձիգը ինտերնետում հետաքրքրված է եղել հարձակումներովՊաղեստինը ժամանակավորապես արգելել է արաբ իսրայելցիներին հող գնել ու վաճառել՝ հրեաների գործարքներից հետոՍամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանումԻտալիայի ՊՆ ղեկավարը խոստովանել է, որ Հռոմը չունի Կիևին օգնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաներըԿիևի մարզի էներգետիկ օբյեկտների պաշտպանության գումարների գործով խուզարկություններ են․ շքեղություն. Սոկոլովի դիմանկար, Rolls-Royce և կենդանի կոկորդիլոսՀՀ քաղաքացիները տեղյա՞կ են, որ ըստ Ադրբեջանի սահմանադրության՝ Սյունիքը, Վայոց ձորը իրենց տարածքն ենՉինաստանը պահպանում է կապերը՝ Չինաստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպման վերաբերյալԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՌուբիոն ուրվագծել է, թե ինչ է նախատեսվում քննարկել G7-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակՓաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցերՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցներըԻսկ ընդդիմադիրները կարդացե՞լ են Սահմանադրության տեքստը, ինչի՞ն են դեմԿրետեի ափերի մոտ միգրանտների նավակի ողբերգության զոհերի թիվը հասել է 14-իՂրղզստանում որոնողական աշխատանքներ են տարվում լեռներում անհետ կորած տղայի համարՉկա որևէ քաղաքացու՝ Երևան մուտք գործելու որևէ արգելք. Տիգրան ԱվինյանԽոր Վիրապի դիմաց բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը հայտնվել է ջրատարում․ կա վիրավորԻրանը անհնար է համարել ԱՄՆ-ի հետ բանակցությունները շրջափակման և պատերազմի պայմաններումՄհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են փոխադարձ շահերի վրա հիմնված տնտեսական օրակարգըԱյս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. ԿարապետյանԹրամփը պնդում է, որ ռազմաօդային ուժերի օդաչուները պատմել են իրեն արագ թռչող ՉԹՕ-ների մասինՀրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերըԳազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին պատասխանել ենք, սակայն դրա բովանդակությունը հրապարակել չեմ ցանկանում․ ԽուդաթյանԹրամփը խոստովանել է, որ Արևմուտքը գրեթե ոչնչի չի հասել՝ Ուկրաինայի զինված ուժերին զենք մատակարարելով Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձըԲացառապես քաղաքացիների քվեարկության արդյունքում է որոշվելու կփոխվի Սահմանադրություն թե ոչԱրջուտի դպրոցի խոհանոցը չի գործի
Ամենադիտված