TRIPP-ի նպատակն է Հայաստանը դարձնել առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույց Փաշինյան․ Հայաստանը կարող է դառնալ կոռուպցիայից զերծ պետություն Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ Բեգլարյան Մադուրոն բանտում նիհարել է և ժամանակն անցկացնում է Աստվածաշունչ ու Ղուրան կարդալով «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի է ենթարկել հետիոտնին Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում նոյեմբերի 11-ի դրությամբ Իրաքի տարածքով Իրան ցամաքային ներխուժման սցենար է քննարկվում. ԶԼՄ-ներ Այս կարճ աղոթքն անենք այսօր մեր նահատակների հոգիների խաղաղության համար. Բագրատ Սրբազան Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Սիմոնյան Ճանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում 44-օրյա պատերազմի ավարտից վեց տարի անց․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ծրագրով նախատեսվող 605.9 մլն դրամի հատկացումները 

Փաշինյանի օտար-յուրայիններն ու «քայլած» արտոնյալները. «թայֆայական» գործելաոճը շարունակվում է

Վերլուծական

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարում էր, որ օրենքի առջև գերակայությունը հասել է այն աստիճանի, որ այլևս օրենքի առջև հավասար են անգամ ամենաբարձր պաշտոնները զբաղեցնող անձինք: Եվ, իսկապես, 2018-ից հետո եղան դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտոնյաները, հայտնվելով սկանդալների կիզակետում, հրաժարական էին ներկայացնում կամ նրանց ազատում էին պաշտոնից` շատերին հետագայում անգամ կալանավորելով:

Բերենք մի քանի օրինակ՝ չարաշահումների մեջ մեղադրանք էր ներկայացվել քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանին, նա կալանավորվել էր: Վերմիշյանը այս պաշտոնին նշանակվել էր հեղափոխությունից հետո՝ Փաշինյանի կողմից և համարվում էր հեղափոխական թիմի անդամ:  Պաշտոնից ազատվելուց հետո մեղադրանք էր ներկայացվել ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին, ում նույնպես այս պաշտոնում նշանակել էր Փաշինյանը, նա կալանավորված է անորակ հրթիռների մատակարարման գործով:  ԱԱԾ-ի կողմից բերման էր ենթարկվել այն ժամանակ դեռ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի  տեղակալը՝ Արսեն Դավթյանը, նա նույնպես կալանավորված է առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու մեղադրանքով: Օրերս կոռուպցիոն գործի շրջանակներում պաշտոնից ազատվեց և կալանավորվեց ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանը:

Ո՞րն է այս պաշտոնյաների առանձնահատկությունը: Նրանցից և ոչ մեկին չես անվանի «քայլած» ՔՊ-ական կամ հեղափոխության անմիջական մասնակից: Այո, նրանց նշանակել է Նիկոլ Փաշինյանը և երկար ժամանակ նրանք աշխատել են հեղափոխական թիմում և ներկայացրել են այդ թիմը, սակայն նրանցից և ոչ մեկ անգամ ՔՊ-ական չէր՝ կուսակցական պատկանելիության առումով:

Իսկ ահա թե ինչպիսի ճակատագրի են արժանացել նմանատիպ իրավիճակներում քայլած ՔՊ-ականները: Լրագրողին ծեծելուց հետո հրաժարականի դիմում ներկայացրած ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի դեմ ոչ միայն քրեական գործ չէր հարուցվել, ավելին՝ նա այսօր ԱԺ փոխնախագահ է: Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը փոխգնդապետին ծեծի ենթարկելու հայտնի պատմությունից հետո նույնպես հրաժարական տվեց, ձերբակալվածների շարքում նա, իհարկե, չհայտնվեց, փոխարենը հանգրվանեց ԱԺ-ում:  Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը, ով մեկ տարի առաջ ազատվել էր պաշտոնից, նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ: Ըստ ՔԿ-ի՝ Բաբայանը վ/շ համապատասխան աշխատակցի հայտնաբերած և իրեն ներկայացված՝ Նազարբեկյան փողոցում ինքնակամ շինություններ կառուցելու վերաբերյալ տվյալները չի ուղարկել Երևանի քաղաքապետարան, ինչպես նաև արգելել է կազմել համապատասխան արձանագրություններ։ Վայքի նորընտիր ՔՊ-ական համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը Վայքի տարածաշրջանում ընդհանրապես  հայտնի է որպես «կրիմինալ» անցյալ ունեցող անձ, ով, լինելով «Մավշին» ՍՊԸ-ի տնօրեն, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, շինարարական աշխատանքների կատարման ընթացքում չիրականացված աշխատանքները կատարողական թերթերում ներառելով, պետության միջոցներից ավել է ստացել ընդհանուր 4.055.498.4 ՀՀ դրամ գումար` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Վերը նշված պաշտոնյաների առանձնահատկությունն էլ նրանց «քայլած» լինելն է: Ստացվում է, որ Հայաստանում պաշտոնյաները նույն խախտումները կատարելիս տրամագծորեն հակառակ ճակատագրերի են արժանանում: Մի մասը հանգրավանում է բանտում, իսկ մյուս մասը, ով ավանդ ունի Գյումրիից-Երևան քայլելու գործում, ազատվում է պատասխանատվությունից և հանգրվանում է ոչ պակաս բարձր պաշտոնում: Ըստ էության, սա նախկինների «թայֆայական» մտածելակերպի և գործողությունների շարունակությունն է այն քաղաքական թիմի կողմից, որը եկել էր իշխանության հենց այդ «թայֆայության» դեմ պայքարի կարգախոսներով...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
TRIPP-ի նպատակն է Հայաստանը դարձնել առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույցՓաշինյան․ Հայաստանը կարող է դառնալ կոռուպցիայից զերծ պետությունԹրամփը Ռուբիոյին անվանել է 2028 թվականի ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածու Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ ԲեգլարյանՄադուրոն բանտում նիհարել է և ժամանակն անցկացնում է Աստվածաշունչ ու Ղուրան կարդալով«Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի է ենթարկել հետիոտնինՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում նոյեմբերի 11-ի դրությամբԻրաքի տարածքով Իրան ցամաքային ներխուժման սցենար է քննարկվում. ԶԼՄ-ներԱյս կարճ աղոթքն անենք այսօր մեր նահատակների հոգիների խաղաղության համար. Բագրատ ՍրբազանՊետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. ՍիմոնյանՃանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզումԹրամփը հույս ունի մահից հետո դրախտ գնալ Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները 44-օրյա պատերազմի ավարտից վեց տարի անց․ նոյեմբերի 9-ի հայտարարությունըՄանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ծրագրով նախատեսվող 605.9 մլն դրամի հատկացումներըՆոյեմբերի 9-ի օրվա խորհուրդը6 տարում ռեգիոնալ անվտանգային գործոն հանդիսացող ՀՀ-ն «դըմփ դընփ հու»-ի արդյունքում ինչից ինչ դարձավՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա էԻսրայելը հավանություն է տվել Գազայի հատվածում 250 օտարերկրյա զինծառայողի տեղակայմանըՆոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԷստոնիայումՌուբիո. ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղում ենՌուբիոն Իրանի պահանջներն անվանել է «վրդովեցուցիչ, ծիծաղելի և անիրատեսական»Վաղ առավոտից Գեղարքունիքի մարզում շարունակվում են ձնամաքրման աշխատանքներըԶգուշացում․ կեղծ SMS-ներ են տարածվում Ճանապարհային ոստիկանության անունից․ քաղաքացիներին հորդորում ենք չբացել հղումներըՌԴ հարվածներից հետո Ուկրաինայում 600 հազար մարդ մնացել է առանց լույսիՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի Լենինգրադի մարզի նավթավերամշակման գործարանինՀայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներով«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքըԻրանի ԱԳ նախարարն անդրադարձել է ԱՄՆ-ում Իսրայելի նկատմամբ աճող բացասական վերաբերմունքինՈր հասցեներում այսօր ջուր չի լինիՌուսաստանում արջերի հարձակման հետևանքով ևս մեկ մարդ է մահացել, մեկ ուրիշը՝ վիրավորվելԱդրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կնվազիԱլավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավորԼույս չի լինի. հասցեներԻնչ իրավիճակ է ԼարսումԹրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի․ 114 մարդ վիրավորվել է Ամստերդամում 200 հազար մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ Իսրայելի նկատմամբ Նիդերլանդների քաղաքականության Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հաստատել է Ռեշտ — Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագիրը Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին․ նա ձերբակալվել է Ինչպես հաջողություն բերել ձեր տուն 2027 թվականին՝ Կարմիր կրակե այծի տարում Նորալուսին Կարիճում՝ նոյեմբերի 9-ին. Ինչ պետք է թողնի կենդանակերպի յուրաքանչյուր նշանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 9-15 շաբաթվա համար. Խոյերը մեծ ծրագրեր կկազմեն, իսկ Առյուծները կփորձարկեն իրենց դիմացկունությունը Մասնագետը ստամոքսի խանգարման դեմ ըմպելիքներ է խորհուրդ տվել Բժիշկը զգուշացրել է այտուց նվազեցնելու ժողովրդական միջոցների մասին, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը Կանարյան կղզիներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել միգրանտների հոսքի պատճառով․ Իսպանիայի վարչապետը արտահերթ նիստ կհրավիրի
Ամենադիտված