ՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է Իսրայելը հավանություն է տվել Գազայի հատվածում 250 օտարերկրյա զինծառայողի տեղակայմանը Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում Ռուբիո. ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղում են Ռուբիոն Իրանի պահանջներն անվանել է «վրդովեցուցիչ, ծիծաղելի և անիրատեսական» Վաղ առավոտից Գեղարքունիքի մարզում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները Զգուշացում․ կեղծ SMS-ներ են տարածվում Ճանապարհային ոստիկանության անունից․ քաղաքացիներին հորդորում ենք չբացել հղումները ՌԴ հարվածներից հետո Ուկրաինայում 600 հազար մարդ մնացել է առանց լույսի Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի Լենինգրադի մարզի նավթավերամշակման գործարանին Հայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը 

Որ պաշտոնյաներն են զրոյացրել Փաշինյանի «աննախադեպ» ձեռքբերումները

Վերլուծական
Նիկոլ Փաշինյանը դադարել է հանրությանը ներկայացնել իր կառավարության 100 ձեռքբերումների ցանկը, վերջին անգամ վարչապետը ասուլիս էր հրավիրել պատերազմից մի քանի ամիս առաջ։ Սակայն, այսօր, երբ դիտարկում ենք այդ ցանկի արդիականությունը, պարզ է դառնում, որ Փաշինյանի ձեռքբերումների մեծ մասը այլևս ակտուալ չեն, ավելին` նրա որոշ թիմակիցներ իրենց վատ աշխատանքով զրոյացրել են այդ ցուցանիշները, և այսօր մենք ունենք տրամագծորեն հակառակ պատկեր։
 
Դիցուք` Փաշինյանը հպարտանում էր, որ Հայաստանում արտակարգ դրության հայտարարումից ի վեր մայիսի 6-ի դրությամբ շուրջ 23000 ՀՀ քաղաքացի է վերադարձել Հայաստան՝ այն պայմաններում, երբ դադարել էին օդային բազմաթիվ փոխադրումներ, բազմաթիվ ընկերություններ դադարեցրել էին իրենց աշխատանքը: 2021 թվականի դրությամբ Հայաստանը անվերադարձ լքել են 73 571 քաղաքացի։ Այս մեղքը հավաքական է, սակայն գլխավոր մեղավորը, իհարկե, երկրում ստեղծված վիճակն է և դե յուրե այդ վիճակի համար թիվ մեկ պատասխանատուն` վարչապետը։
 
Փաշինյանը նաև նշել էր, որ Աղետի գոտու 227 ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով, որի համար Կառավարությունը այդ նպատակով հատկացրել է 1.3 մլրդ. դրամ: Այդ պահից ի վեր փոխվել են Շիրակի երկու մարզպետներ` Հովհաննես Հարությունյանը և Նազելի Բաղդասարյանը, իսկ իսկ աղետի գոտու 227 ընտանիքների բնակարանային խնդիրների հարցը մինչ օրս այդպես էլ լուծում չի ստացել։
 
Ցանկում առկա էր նաև հետևյալ կետը։ 2019 թվականին հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6 տոկոս, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ: Ընդամենը 1,5 տարի անց Փաշինյանի նշանակած Վահան Քերոբյանը, ով, ի դեպ, խոստացել էր հրաժարական ներկայացնել երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում` արձանագրեց ընդամենը 4 տոկոս տնտեսական աճ։
 
Կարագի, դիզվառելիքի և շաքարավազի շուկաներում, ըստ Փաշինյանի, դրական փոփոխություններ էին նկատվել։ Կրճատվել էր խոշոր ներկրողների չափաբաժինը, սակայն 2022-ի դրությամբ պետք է փաստենք, որ շուկայում գերիշխող դիրք ունեցողները պահպանել են իրենց դիրքերը, ավելին` արդեն իշխանությունների յուրային օլիգարխներն են դիմում դեմպինգի, հասնում մրցակիցների սնանկացմանը և ամրապնդվում շուկայում։ Դրան ՄՊՀ-ն` ի դեմս Գեղամ Գևորգյանի, որևէ կերպ չի արձագանքում։
 
Առողջապահության ոլորտի աշխատակիցների միջին աշխատավարձն աճել էր 29.5 տոկոսով կամ 46.500 դրամով: Սակայն, 2022-ին դիցուք` Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները ահազանգում են, որ մի քանի ամիս է նախարարությունից չեն ստացել իրենց հասանելիք աշխատավարձը։
 
«Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի «Կոռուպցիայի ընկալման ինդեքս 2019» զեկույցի համաձայն՝ Հայաստանն իր դիրքերը, 2018 թվականի վերլուծության համեմատ, բարելավել էր 7 միավորով ու 28 հորիզոնականով՝ զբաղեցնելով 77-րդ հորիզոնականը։ Մինչդեռ ըստ պաշտոնական վիճակագրության Հայաստանում բացահայտված կոռուպցիոն գործերի քանակը, և ըստ այդմ պատժված պաշտոնյաների թիվը զգալիորեն կրճատվել է։ Մեկ տարի առաջ ստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեն, որը ղեկավարում է Սասուն Խաչատրյանը, աչքի չի ընկնում բուռն գործունեությամբ և փաստացի պարապուրդի է մատնված։
 
Փաշինյանի հպարտության հաջորդ առիթը այն էր, որ մշակվել և կառավարության կողմից հաստատվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրի նոր ձևանմուշը, ինչպես նաև հայտարարագրի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը, օրենքով ներդրվել են բարեվարքության ստուգման և հայտարարագրման համակարգի արդյունավետությանն ուղղված մեխանիզմներ։ Սակայն 1,5 տարի անց պարզվեց, որ կան պաշտոնյաներ, ովքեր շարունակում են թերի հայտարարագրեր ներկայացնել։ Ամիսներ առաջ մամուլը գրել էր, որ այն ժամանակ դեռ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի վերջին հայտարարագրերում նրա եկամուտները ներկայացված չէին։ Օրերս էլ մամուլը գրել էր, որ Սյունիքի` երեկ պաշտոնից ազատված փոխմարզպետ Կամո Ավանեսյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում գործ կա հարուցված՝ ոչ պատշաճ հայտարարագիր ներկայացնելու հիմքով։
 
Հայաստանի վարչապետի կինը ոստիկանության կողմից վարչական տուգանքի էր ենթարկվել «Կոնդ» կառավարական առանձնատներում՝ վարչապետի կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկը անչափահասին վստահելու համար: Դա ներկայացվել էր իբրև օրենքի առաջ բոլորի հավասարության ցայտուն օրինակ: Օրենքի առաջ բոլորը դադարեցին հավասար լինել այն բանից հետո, երբ Փաշինյանի մի շարք թիմակիցներ այս ձեռքբերումն էլ ջրեցին` օրենք խախտելով և անպատիժ մնալով։ Այսպես` անպատիժ են մնացել ցուցարար ծեծող ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, լրագրող ծեծող, այնուհետև ԱԺ փոխնախագահի պաշտոնը ստանձնած Հակոբ Արշակյանը և այլք։
 
Փաշինյանը այլևս չի ներկայացնում իր 100 փաստերը նոր Հայաստանի մասին և պարզ է, թե ինչու։ Նախ, ներկայացնելու բան առանձնապես չկա` հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական աղետալի վիճակը, բացի այդ, անգամ եղածով արդեն չես պարծենա, որովհետև Փաշինյանն ու թիմակիցները հաջողել են այս 1,5 տարվա ընթացքում զրոյացնել անգամ դրանք...
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա էԻսրայելը հավանություն է տվել Գազայի հատվածում 250 օտարերկրյա զինծառայողի տեղակայմանըՆոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԷստոնիայումՌուբիո. ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղում ենՌուբիոն Իրանի պահանջներն անվանել է «վրդովեցուցիչ, ծիծաղելի և անիրատեսական»Վաղ առավոտից Գեղարքունիքի մարզում շարունակվում են ձնամաքրման աշխատանքներըԶգուշացում․ կեղծ SMS-ներ են տարածվում Ճանապարհային ոստիկանության անունից․ քաղաքացիներին հորդորում ենք չբացել հղումներըՌԴ հարվածներից հետո Ուկրաինայում 600 հազար մարդ մնացել է առանց լույսիՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի Լենինգրադի մարզի նավթավերամշակման գործարանինՀայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներով«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքըԻրանի ԱԳ նախարարն անդրադարձել է ԱՄՆ-ում Իսրայելի նկատմամբ աճող բացասական վերաբերմունքինՈր հասցեներում այսօր ջուր չի լինիՌուսաստանում արջերի հարձակման հետևանքով ևս մեկ մարդ է մահացել, մեկ ուրիշը՝ վիրավորվելԱդրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կնվազիԱլավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավորԼույս չի լինի. հասցեներԻնչ իրավիճակ է ԼարսումԹրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի․ 114 մարդ վիրավորվել է Ամստերդամում 200 հազար մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ Իսրայելի նկատմամբ Նիդերլանդների քաղաքականության Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հաստատել է Ռեշտ — Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագիրը Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին․ նա ձերբակալվել է Ինչպես հաջողություն բերել ձեր տուն 2027 թվականին՝ Կարմիր կրակե այծի տարում Նորալուսին Կարիճում՝ նոյեմբերի 9-ին. Ինչ պետք է թողնի կենդանակերպի յուրաքանչյուր նշանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 9-15 շաբաթվա համար. Խոյերը մեծ ծրագրեր կկազմեն, իսկ Առյուծները կփորձարկեն իրենց դիմացկունությունը Մասնագետը ստամոքսի խանգարման դեմ ըմպելիքներ է խորհուրդ տվել Բժիշկը զգուշացրել է այտուց նվազեցնելու ժողովրդական միջոցների մասին, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը Կանարյան կղզիներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել միգրանտների հոսքի պատճառով․ Իսպանիայի վարչապետը արտահերթ նիստ կհրավիրի «Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու Daily Mirror. Չարլզ III-ը կարող է դառնալ Չինաստան այցելած երկրորդ բրիտանացի միապետը Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Փեզեշքիանը Իրանի 80 հազար մզկիթներին կոչ է արել նպաստել էներգառեսուրսների խնայողությանը Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը Ընտանիքների հետ ճաշող բժիշկները Կրակովում հրաձգությունից հետո շտապել են փրկել մարդկանց Գերմանիայում ավտոբուսը վրաերթի է ենթարկել արոտավայրից փախած ուղտին Մոսկվայի առևտրի կենտրոնների նախկին համասեփականատեր, ադրբեջանցի Մանաշիրովը հեռակա կարգով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին Պետերբուրգում արտակարգ վայրէջք է կատարել 152 ուղևորով ինքնաթիռը ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար Բեռլինում տղամարդը Ռայխստագի դիմաց անարգել է Գերմանիայի դրոշը՝ այն փոխարինելով Պաղեստինի դրոշով Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով մեկուսացած շիմպանզեներին դրոնով սնունդ են հասցրել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ աշխարհի առաջնության փոխանցիկ դրոշը փոխանցվեց Հայաստանին Նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Ամենադիտված