Թրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի․ 114 մարդ վիրավորվել է Ամստերդամում 200 հազար մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ Իսրայելի նկատմամբ Նիդերլանդների քաղաքականության Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հաստատել է Ռեշտ — Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագիրը Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին․ նա ձերբակալվել է Ինչպես հաջողություն բերել ձեր տուն 2027 թվականին՝ Կարմիր կրակե այծի տարում Նորալուսին Կարիճում՝ նոյեմբերի 9-ին. Ինչ պետք է թողնի կենդանակերպի յուրաքանչյուր նշանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 9-15 շաբաթվա համար. Խոյերը մեծ ծրագրեր կկազմեն, իսկ Առյուծները կփորձարկեն իրենց դիմացկունությունը Մասնագետը ստամոքսի խանգարման դեմ ըմպելիքներ է խորհուրդ տվել Բժիշկը զգուշացրել է այտուց նվազեցնելու ժողովրդական միջոցների մասին, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը 

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չգնաց հանքերի իրական սեփականատերերի «հետևից»

Վերլուծական

Տարիներ շարունակ ընդդիմությունը բազմիցս բարձրաձայնել է մեր հանքերից եկող միլիարդներն անհայտ ուղղություններով կամ անհայտ մարդկանց գրպանը գնալու հարցը: Հայաստանում գերիշխել է այն կարծիքը, որ ադրբեջանական նավթին կարող ենք հակազդրել հայկական մոլիբդենից, պղնձից եւ այլ հանքանյութերից, մետաղներից ստացվող փողով, ապա ուղղել այն երկրի պաշտպանության, տնտեսության ամրապնդմանը:

Հենց այս գաղափարներով և հանքատերերի թալանը վերադարձնելու խոստումներով էլ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության: Առաջին ամիսներին դեռ ոչինչ չէր խոսում այն մասին, որ երբեմնի ընդդիմադիր Փաշինյանը փոխելու է իր կուրսը: Կասեցվեց Ամուլսարի հանքի շահագործումը, ինչը բուռն ուրախություն առաջացրեց էկո ակտիվիստների շրջանում: Սակայն, հետագայում Փաշինյանը փոխեց իր վերաբերմունքը թե՛ հանքերի շահագործման, թե՛ թալանը հետ բերելու վերաբերյալ:

Նախ և առաջ Ամուլսարի մասով նշանակվեց ուսումնասիրություն, որը ընթացավ կոռուպցիոն սկանդալներով և շարունակվում է մինչ օրս: Չնայած դրան՝ կառավարության ծրագրից պարզ  է դառնում, որ այս տարի հանքը կշահագործվի: Ամուլսարի հանքի շահագործման դեմ պիկետներ անող և ճանապարհ փակող երիտասարդներին Փաշինյանը սպառնաց ոստիկանական ուժերով: Այնուհետև Փաշինյանն ու թիմը որոշեցին չխանգարել նաև Թեղուտի հանքի շահագործմանը: Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ հանքաարդյունաբերության ոլորտում թափանցիկության մակարդակը բարձրացնելու ջատագով Փաշինյանը, գալով իշխանության, գաղտնիության գրիֆի տակ դրեց հանքերի իրական սեփականատերերի մասին ողջ ինֆորմացիան: Այժմ էլ կառավարությունը պատրաստում է օրենքի նախագիծ, որով հանքերի շահագործման դեմ ցանկացած բողոքի ակցիա արգելվելու է օրենքով: Հիշեցնենք, որ այսօր ՔՊ-ում բազմած մի շարք կարկառուն դեմքեր ժամանակին պաստառներով ցույց էին անում հենց այդ նույն հանքերի շահագործման դեմ: Լենա Նազարյանը դիցուք Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ էր:

 

Սակայն, ուշագրավ է, որ Լենա Նազարյանը այդպես էլ հստակ դիրքորոշում չհայտնեց՝ Նոր Հայաստանում ինքը կո՞ղմ է, թե՞ դեմ հանքի բացմանը: Մեկ այլ ՔՊ-ական՝ Արգիշտի Մեխակյանը, ով ի սկզբանե դեմ է եղել Լիդիանին հանքի շահագործման թույլտվություն տալուն, գտնում է, որ «այսօր հասել ենք այն գծին, որ չթույլատրելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ»: Նախկին բնապահպան, ներկայումս կրթության փորձագետ դարձած Վահրամ Սողոմոնյանը, ով այսօր ջերմ հարաբերությունների մեջ է գործող իշխանությունների հետ, ժամանակին դեմ էր թե՛ Ամուլսարի, թե՛ Թեղուտի գործարկմանը, այսօր նա լռում է: Սորոսական Դանիել Իոաննիսյանը ժամանակին դեմ էր հանքերի շահագործմանը և ակտիվորեն այդ տեսակետն էր առաջ մղում, այսօր նա նույնպես լռում է: Լռում են բազմաթիվ բնապահպաններ, ովքեր, թերևս, հեղափոխությունից հետո հաջողացրին կպցնել իրենց բաժին դրամաշնորհը և Հայաստանի բնության ապագայի մասին հարցերը նրանց համար մղվեցին երկրորդ պլան:

Իսկ այս լռության ֆոնին նախկին իշխանության ներկայացուցիչները շարունակում են հսկայական շահույթներ ստանալ հանքերի շահագործումից: Դիցուք՝ նախկին վարչապետեր Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի խորհրդական Համլետ Հովսեփյանի ընտանիքը շարունակում է զավթել Սյունիքի հանքերն արդեն նոր իշխանությունների օրոք: «Ասկե գրուպ» ընկերությունը նույնպես օգտվում է իշխանությունների բարեսրտությունից: «Ասկե գրուպի» հիմնադիրը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահան Հարությունյանն է, իսկ բաժնետոմսերի մոտ 50 տոկոսը, ըստ ընկերության համապատասխան փաստաթղթերի, գործարար Միխայիլ Հարությունյանինն է, որը Վահան Հարությունյանի հայրն ու արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի քեռին է։ «Ասկե գրուպի» մյուս 50 տոկոսը պատկանում է Կիպրոսում գրանցված «Մորակո հոլդինգս» ընկերությանը:

Ահա այսպես են հեղափոխական իշխանությունները պահում իրենց խոստումները և այպիսին է նրանց կարճ հիշողության բնույթը...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի․ 114 մարդ վիրավորվել է Ամստերդամում 200 հազար մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ Իսրայելի նկատմամբ Նիդերլանդների քաղաքականության Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հաստատել է Ռեշտ — Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագիրը Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին․ նա ձերբակալվել է Ինչպես հաջողություն բերել ձեր տուն 2027 թվականին՝ Կարմիր կրակե այծի տարում Նորալուսին Կարիճում՝ նոյեմբերի 9-ին. Ինչ պետք է թողնի կենդանակերպի յուրաքանչյուր նշանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 9-15 շաբաթվա համար. Խոյերը մեծ ծրագրեր կկազմեն, իսկ Առյուծները կփորձարկեն իրենց դիմացկունությունը Մասնագետը ստամոքսի խանգարման դեմ ըմպելիքներ է խորհուրդ տվել Բժիշկը զգուշացրել է այտուց նվազեցնելու ժողովրդական միջոցների մասին, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը Կանարյան կղզիներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել միգրանտների հոսքի պատճառով․ Իսպանիայի վարչապետը արտահերթ նիստ կհրավիրի «Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու Daily Mirror. Չարլզ III-ը կարող է դառնալ Չինաստան այցելած երկրորդ բրիտանացի միապետը Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Փեզեշքիանը Իրանի 80 հազար մզկիթներին կոչ է արել նպաստել էներգառեսուրսների խնայողությանը Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը Ընտանիքների հետ ճաշող բժիշկները Կրակովում հրաձգությունից հետո շտապել են փրկել մարդկանց Գերմանիայում ավտոբուսը վրաերթի է ենթարկել արոտավայրից փախած ուղտին Մոսկվայի առևտրի կենտրոնների նախկին համասեփականատեր, ադրբեջանցի Մանաշիրովը հեռակա կարգով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին Պետերբուրգում արտակարգ վայրէջք է կատարել 152 ուղևորով ինքնաթիռը ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար Բեռլինում տղամարդը Ռայխստագի դիմաց անարգել է Գերմանիայի դրոշը՝ այն փոխարինելով Պաղեստինի դրոշով Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով մեկուսացած շիմպանզեներին դրոնով սնունդ են հասցրել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ աշխարհի առաջնության փոխանցիկ դրոշը փոխանցվեց Հայաստանին Նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը Իրանցի գեներալ․ Թեհրանին ընդդիմացող երկրները դատապարտված են պարտության Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Ալիև. «Հուսով եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների» Հրաձգություն Կրակովում և ծնողների ու քրոջ սպանություն․ Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել, դիտարկվում է ահաբեկչության վարկածը Իսրայելցին առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անկախ աուդիտորական կոմիտեում Politico. ՆԱՏՕ-ին 7 մլրդ եվրո չի բավականացնում մինչև տարեվերջ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան Welt am Sonntag. Ուկրաինային օգնության պատճառով ԵՄ-ի համատեղ պարտքը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել
Ամենադիտված