Թրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի․ 114 մարդ վիրավորվել է Ամստերդամում 200 հազար մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ Իսրայելի նկատմամբ Նիդերլանդների քաղաքականության Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հաստատել է Ռեշտ — Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագիրը Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին․ նա ձերբակալվել է Ինչպես հաջողություն բերել ձեր տուն 2027 թվականին՝ Կարմիր կրակե այծի տարում Նորալուսին Կարիճում՝ նոյեմբերի 9-ին. Ինչ պետք է թողնի կենդանակերպի յուրաքանչյուր նշանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 9-15 շաբաթվա համար. Խոյերը մեծ ծրագրեր կկազմեն, իսկ Առյուծները կփորձարկեն իրենց դիմացկունությունը Մասնագետը ստամոքսի խանգարման դեմ ըմպելիքներ է խորհուրդ տվել Բժիշկը զգուշացրել է այտուց նվազեցնելու ժողովրդական միջոցների մասին, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը 

Ովքեր և ինչի վրա են մսխել «Հայաստան» հիմնադրամին հանգանակած միլիոնները

Վերլուծական

«Հայաստան» համահայկական հիմնադրամին պատերազմի օրերին հանգանակած միլիոնների ճակատագիրը շարունակում է մշուշոտ մնալ: Հիմնադրամից հայտարարում են, որ գումարը փոխանցել են կառավարությանը, որն էլ պետք է այն նպատակային ծախսեր: ԱԺ-ում էլ իր հերթին ստեղծվել է քննիչ հանձնաժողով, որը պետք է պարզի, թե ինչպես են ծախսվել հիմնադրամից պետությանը փոխանցված գումարները: Հիշեցնենք, որ հիմնադրամին գումարները հանգանակվել էին 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ մարդիկ վաճառում էին իրենց վերջին ունեցվածքը և այն ուղղում հայոց բանակի կարիքների հոգալուն: Սակայն, ինչպես պարզվում է, կառավարությունը այլ շատ ավելի կարևոր և արդիական նպատակներ և խնդիրներ ուներ լուծելու:

Ինչպես հայտնի է՝ 85 մլրդ 858 մլն դրամ է ստացել կառավարությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամից: Այս գումարից կառավարության տարբեր օղակներին արդեն հատկացվել է մոտ 70 մլրդ 81 մլն: 15 մլրդ 777 մլն մնացել է չծախսված:  Անգամ վարչապետի աշխատակազմն է ձեռքը մտցրել այդ փողերի մեջ: Հիմնադրամի փոխանցումից 1 մլրդ 485 մլն դրամ վարչապետի աշխատակազմը ստացել է փոստային ծառայությունների արդիականացման համար: 

«Այլ ծախսեր» հոդվածով 139 մլն եւ 2,4 մլրդ դրամ տրվել է արտաքին գործերի  նախարարությանը՝ օտարերկրյա պետություններում եւ միջազգային կառույցներում դիվանագիտական ծառայություն իրականացնող մարմինների գործունեության համար: Ենթադրվում է, որ պատերազմի օրերին պետք է քարոզչություն իրականացրած լինեն՝ հօգուտ հայկական դիրքորոշման, կամ նման աշխատանք։ Առաջին չափաբաժինը տրվել է ռուսական ռուբլով, ինչը նշանակում է, որ Մոսկվա կատարված այցերը եւս ֆինանսավորվել են հիմնադրամի միջոցներից:

Գումարի մեծ մասը փոխանցվել է  պաշտպանության նախարարությանը: Պաշտպանական գերատեսչությանը սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 28-ը ռազմական կարիքների համար մի քանի անգամ հատկացումներ են արվել՝ ստացել է 17 մլրդ 403 մլն, 1 մլրդ 476 մլն, 5  մլրդ եւ 2,3 մլրդ դրամի չափով: Սակայն, ինչպես պարզվում է, ՊՆ-ն «Հայաստան» հիմնադրամից գումարներ է ստացել «նախարարության շենքային պայմանների բարելավման», շենքերի եւ շինությունների բարեկարգման համար: 

966 մլն 125 հազար դրամ էլ տրվել է առողջապահության նախարարությանը՝ ռազմական դրությամբ պայմանավորված առողջապահական միջոցառումների համար: Հասկանալի է, որ այդ գումարի ծախսման ընթացքը վերահսկելը գործնականում անհնար է:

Նվիրաբերության գումարի հաշվին վկայակոչված ծախսերի ֆինանսավորումը հնարավորություն է ընձեռել ՀՀ կառավարությանը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով այդ ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված միջոցները ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը:

Ըստ որոշ տեղեկությունների՝  հիշյալ  գումարի մի մասը, որը եղել է ԱՄՆ դոլարով, ծառայել է արտարժույթի փոխարժեքի կայունացման նպատակին: Նկատենք՝ ամիսներ շարունակ Հայաստանում դրամի փոխարժեքի տատանումը վերահսկելիության սահմաններում պահելու համար Կենտրոնական Բանկն ակտիվորեն ինտերվենցիաներ է իրականացնում դրամի փոխարժեքը պահելու համար՝ վաճառելով արժույթը պահուստներից: Այսպիսով, ըստ լուրերի, հիմնադրամի միջոցներով «ինտերվենցիաները» կազմել են  շուրջ 50 մլն դոլար:

Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանին մեղադրում էին հիմնադրամին ուղարկված օգնությունը յուրացնելու մեջ, այդ մեղադրանքներից հետո վերջինս ստիպված եղավ հրաժարականի դիմում ներկայացնել, սակայն որևէ հետաքննություն այդպես էլ չիրականացվեց:

Իհարկե, այսքանով պաշտոնյաների կատարած անիմաստ ծախսերը, ասել է թե՝ վատնումները, չեն սպառվում, այստեղ նշված են միայն այն դեպքերը, որոնք կարելի  է վերհանել բաց աղբյուրներից: Այնուամենայնիվ, անգամ այս դեպքերը ի ցույց են դնում, թե ինչ մասշտաբների վատնումներ են տեղի ունեցել և քննիչ հանձնաժողովը, եթե, իհարկե, իսկապես ցանկանում է լուծել հիմնադրամի շուրջ ստեղծված թնջուկը, արդեն իսկ գիտի, թե ովքեր առաջնային պետք է դառնան իր կողմից ուսումնասիրության առարկան...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի․ 114 մարդ վիրավորվել է Ամստերդամում 200 հազար մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ Իսրայելի նկատմամբ Նիդերլանդների քաղաքականության Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հաստատել է Ռեշտ — Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագիրը Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին․ նա ձերբակալվել է Ինչպես հաջողություն բերել ձեր տուն 2027 թվականին՝ Կարմիր կրակե այծի տարում Նորալուսին Կարիճում՝ նոյեմբերի 9-ին. Ինչ պետք է թողնի կենդանակերպի յուրաքանչյուր նշանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 9-15 շաբաթվա համար. Խոյերը մեծ ծրագրեր կկազմեն, իսկ Առյուծները կփորձարկեն իրենց դիմացկունությունը Մասնագետը ստամոքսի խանգարման դեմ ըմպելիքներ է խորհուրդ տվել Բժիշկը զգուշացրել է այտուց նվազեցնելու ժողովրդական միջոցների մասին, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը Կանարյան կղզիներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել միգրանտների հոսքի պատճառով․ Իսպանիայի վարչապետը արտահերթ նիստ կհրավիրի «Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու Daily Mirror. Չարլզ III-ը կարող է դառնալ Չինաստան այցելած երկրորդ բրիտանացի միապետը Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Փեզեշքիանը Իրանի 80 հազար մզկիթներին կոչ է արել նպաստել էներգառեսուրսների խնայողությանը Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը Ընտանիքների հետ ճաշող բժիշկները Կրակովում հրաձգությունից հետո շտապել են փրկել մարդկանց Գերմանիայում ավտոբուսը վրաերթի է ենթարկել արոտավայրից փախած ուղտին Մոսկվայի առևտրի կենտրոնների նախկին համասեփականատեր, ադրբեջանցի Մանաշիրովը հեռակա կարգով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին Պետերբուրգում արտակարգ վայրէջք է կատարել 152 ուղևորով ինքնաթիռը ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար Բեռլինում տղամարդը Ռայխստագի դիմաց անարգել է Գերմանիայի դրոշը՝ այն փոխարինելով Պաղեստինի դրոշով Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով մեկուսացած շիմպանզեներին դրոնով սնունդ են հասցրել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ աշխարհի առաջնության փոխանցիկ դրոշը փոխանցվեց Հայաստանին Նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը Իրանցի գեներալ․ Թեհրանին ընդդիմացող երկրները դատապարտված են պարտության Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Ալիև. «Հուսով եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների» Հրաձգություն Կրակովում և ծնողների ու քրոջ սպանություն․ Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել, դիտարկվում է ահաբեկչության վարկածը Իսրայելցին առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անկախ աուդիտորական կոմիտեում Politico. ՆԱՏՕ-ին 7 մլրդ եվրո չի բավականացնում մինչև տարեվերջ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան Welt am Sonntag. Ուկրաինային օգնության պատճառով ԵՄ-ի համատեղ պարտքը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել
Ամենադիտված