Թրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի․ 114 մարդ վիրավորվել է Ամստերդամում 200 հազար մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ Իսրայելի նկատմամբ Նիդերլանդների քաղաքականության Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հաստատել է Ռեշտ — Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագիրը Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին․ նա ձերբակալվել է Ինչպես հաջողություն բերել ձեր տուն 2027 թվականին՝ Կարմիր կրակե այծի տարում Նորալուսին Կարիճում՝ նոյեմբերի 9-ին. Ինչ պետք է թողնի կենդանակերպի յուրաքանչյուր նշանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 9-15 շաբաթվա համար. Խոյերը մեծ ծրագրեր կկազմեն, իսկ Առյուծները կփորձարկեն իրենց դիմացկունությունը Մասնագետը ստամոքսի խանգարման դեմ ըմպելիքներ է խորհուրդ տվել Բժիշկը զգուշացրել է այտուց նվազեցնելու ժողովրդական միջոցների մասին, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը 

ՔՊ-ականների միջև լարվածությունը խորանում է. ի՞նչ չեն կիսել «հեղափոխականները»

Վերլուծական
Վերջին շրջանում բավական հաճախ է խոսվում այն մասին, որ ՔՊ-ական այս կամ այն պաշտոնյաների միջև լուրջ լարվածություն է առաջացել և պատճառները տարբեր են` անձնական հակակրանքից և ամբիցիաներից մինչև ավելի լայն իշխանական գործիքակազմի ձգտում։
 
Դիցուք, այն որ ՔՊ-ականների միջև սև կատու է անցել պարզ է դառնում հետևյալ օրինակներից։ Օրեր առաջ համացանցը զարմացրել էր առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի գրառումը, որտեղ նա, ըստ էության, ծաղրում էր իր ղեկավարի՝ Անահիտ Ավանեսյանի հայտնի աղային ռեֆորմը: Նա ֆեյսբուքյան իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել, որը TikTok-ից է, և արել է տիկտոկեր։ Տեսանյութում տիկտոկերը հանրային սննդի օբյեկտում է, և երբ ձեռքն է վերցնում աղամանը, դիմացը «հայտնվում» է Անահիտ Ավանեսյանը։ Տեսանյութը փոխնախարարը վերնագրել է ․ «Աղի իրազեկման միջազգային շաբաթվա ամենադիպուկ վիդեոն»։ Զարմանալի է, որ մի ամբողջ գերատեսչության փոխնախարար տիկտոկյան տեսանյութը ոչ միայն որակում է ամենադիպուկը, այլև այդ կերպ, ըստ էության, միանում է նախարարի՝ հանրային քննարկման ներկայացրած նախագծի վերաբերյալ արված հումորներին։ Իսկ պատճառը դժվար չէ կռահել, մամուլը բազմիցս էր գրել Նունուշյանի` նախարարական ամբիցիաների մասին, որոնք սակայն հեղափոխությունից հետո այդպես էլ չեն բավարարվում։
 
Նույն պատճառով Անահիտ Ավանեսյանի հետ լարված հարաբերությունների մեջ է նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ով չի էլ թաքցնում որ ցանկանում է վերադառնալ գործադիր։ Սորոսական մի շարք ՀԿ-ներ անգամ մեդիա արշավ էին սկսել ընդդեմ Ավանեսյանի, սակայն որևէ արդյունք այն այդպես էլ չտվեց։
 
Շաբաթներ առաջ, երբ ԱԺ-ում քննարկվում էր «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, բավականին կոշտ զրույց ստացվեց պատգամավոր Բաբկեն Թունյանի և Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի միջև: Թունյանը բառացիորեն ասաց հետևյալը՝ «Եթե ԱԺ բերվում է որևէ նախագիծ, պետք չէ մեզ հիշեցնել, թե վարչապետը ինչ է ասել այդ մասին»: Թերևս այսպես նա սթափեցնում էր նախարարին, ով հաճախ է հղում անում վարչապետի այս կամ այն խոսքին: Մամուլը բազմիցս էր գրել, որ Բաբկեն Թունյանը, ով վստահաբար ավելի լավ է հասկանում տնտեսությունից, քան Վահան Քերոբյանը, ցանկանում է զբաղեցնել էկոնոմիկայի նախարարի պաշտոնը և այդ իսկ պատճառով նախարարի գործողությունների քննադատությունը գնալով առավել անթաքույց է դառնում։
 
Բավականին լարված էին Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարաբերությունները: Գորիսում կայացած վերջին ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածուն Վլադիմիր Աբունցն էր: Նա Ագարակի մաքսատան նախկին պետն է եղել՝ 2019 թվականի մարտի 8-ից սկսած չի աշխատում, ժամանակին բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել ՀՀԿ-ականների հետ եւ ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի մտերիմն է, ու վերջինիս շնորհիվ է ՔՊ-ում նրա թեկնածությունը հաստատվել։ Սյունիքի արդեն նախկին մարզպետը ցանկացել է իր տեղակալ Կարո Ավանեսյանին առաջ հրել, սակայն՝ ապարդյուն։ Ներթիմային պայքարին ներգրավվել են նաեւ ընտանիքների անդամները. փոխմարզպետի կինն օրերս Արմեն Խաչատրյանին ու նրա թեկնածուին քննադատող ստատուս էր գրել, ապա ջնջել:
 
Լարված հարաբերությունների մեջ են նաև Արարատի նախկին մարզպետներ Ռազմիկ Թևոնյանն ու Գարիկ Սարգսյանը։ Վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ Թևոնյանը, ով դեռ զբաղեցնում էր մարզպետի պաշտոնը բացահայտ չէր աջակցում Սարգսյանին, Վեդիում որպես համայնքապետ ցանկանակով տեսնել իր յուրայինին։ Մամուլն այլ ուշագրավ տեղեկություններ էլ է հայտնում: Մասնավորապես՝ Արարատի մարզից Oragir.News-ին ահազանգում են, որ Թևոնյանն ու Սարգսյանը, մեկը մյուսից առաջ ընկնելով, իրար վրա «գործ են տալիս» իրավապահներին:
 
Շատ է գրվել` ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի և փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի լարված հարաբերությունների մասին։ Բանն այն է, որ Ներսիսյանը կուռացիա է անում ողջ մաքսային ոլորտը և հանդիսանալով Փաշինյանի ընտանիքի մտերիմը` Բադասյանին առանձնապես մանեվրելու տեղ կառույցում չի թողնում։
 
Ռոմանոս Պետրոսյանի և Սասուն Միքայելյանի միջև լարվածություն սկսվեց Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում, երբ Միքայելյանը չսատարեց Պետրոսյանի առաջադրած թեկածուին: Ավելին` այդ ժամանակ ակտիվ խոսակցություններ էին պտտվում, որ Սասուն Միքայելյանն աշխատում է հենց Ռոմանոս Պետրոսյանի դեմ: Դրանից հետո, հունիսի 16-ին էլ ՔՊ համագումարի ընթացքում, երբ կուսակցությունն ընտրում էր վարչության անդամներ և նախագահ, Սասուն Միքայելյանը, ըստ ձայների հաշվարկի, չընտրվեց նույնիսկ վարչության անդամ, այն դեպքում, երբ դրանից առաջ Միքայելյանը ՔՊ վարչության նախագահն էր:
 
Լոռու մարզում բոլորը գիտեն, որ գործող մարզպետ Արամ Խաչատրյանի և նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ջրերը մի առվով չեն հոսում: Ղուկասյանն էլ ամեն բան անում էր, որպեսզի Խաչատրյանի բերած հեղափոխական կադրերից ազատվի ու իր մարդկանց նշանակի: Նա նույնիսկ Խաչատրյանի ընդունած վարորդին՝ Հայկ Հակոբյանին էր ազատել աշխատանքից՝ առանց որոշակի պատճառաբանության: Այնուհետև վարչապետի թիվ 305-Ա որոշմամբ Լոռու մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Նա նշանակավել էր 2018 թ. հոկտեմբերի 16-ին: Հովսեփյանին ևս այս պաշտոնում երաշխավորել էր Խաչատրյանը:
 
Երևանի դե յուրե եւ դե ֆակտո քաղաքապետների` Հրաչ Սարգսյանի եւ Տիգրան Ավինյանի ջրերն արդեն մի առվով չեն գնում. տարաձայնություններն այնքան շատ են, որ չնայած թաղապետերի թեկնածուները որոշված էին շատ առաջ, սակայն հիմա նոր-նոր են նշանակվում` Ավինյանի ձեռամբ։ Սարգսյանին թվացել էր, թե մեկ տարի կարող է լիարժեք վայելել պաշտոնը, քանի որ քաղաքապետի ընտրվելուց հետո 1 տարի չեն կարող անվստահություն հայտնել, սակայն նրան հասկացրել են, որ «Երեւանի վարչական բաժանման մասին» օրենքում փոփոխություն անելը 1 օրվա հարց է։
 
Ինչպես տեսնում ենք՝ հեղափոխական թիմում ՔՊ-ականների ջրերը մեկ առվով չեն հոսում և հեղափոխությունից հետո եղած միասնականության մթնոլորտը, որի մասին այդքան խոսում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հօդս է ցնդել:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի․ 114 մարդ վիրավորվել է Ամստերդամում 200 հազար մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ Իսրայելի նկատմամբ Նիդերլանդների քաղաքականության Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հաստատել է Ռեշտ — Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագիրը Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին․ նա ձերբակալվել է Ինչպես հաջողություն բերել ձեր տուն 2027 թվականին՝ Կարմիր կրակե այծի տարում Նորալուսին Կարիճում՝ նոյեմբերի 9-ին. Ինչ պետք է թողնի կենդանակերպի յուրաքանչյուր նշանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 9-15 շաբաթվա համար. Խոյերը մեծ ծրագրեր կկազմեն, իսկ Առյուծները կփորձարկեն իրենց դիմացկունությունը Մասնագետը ստամոքսի խանգարման դեմ ըմպելիքներ է խորհուրդ տվել Բժիշկը զգուշացրել է այտուց նվազեցնելու ժողովրդական միջոցների մասին, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը Կանարյան կղզիներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել միգրանտների հոսքի պատճառով․ Իսպանիայի վարչապետը արտահերթ նիստ կհրավիրի «Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու Daily Mirror. Չարլզ III-ը կարող է դառնալ Չինաստան այցելած երկրորդ բրիտանացի միապետը Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Փեզեշքիանը Իրանի 80 հազար մզկիթներին կոչ է արել նպաստել էներգառեսուրսների խնայողությանը Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը Ընտանիքների հետ ճաշող բժիշկները Կրակովում հրաձգությունից հետո շտապել են փրկել մարդկանց Գերմանիայում ավտոբուսը վրաերթի է ենթարկել արոտավայրից փախած ուղտին Մոսկվայի առևտրի կենտրոնների նախկին համասեփականատեր, ադրբեջանցի Մանաշիրովը հեռակա կարգով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին Պետերբուրգում արտակարգ վայրէջք է կատարել 152 ուղևորով ինքնաթիռը ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար Բեռլինում տղամարդը Ռայխստագի դիմաց անարգել է Գերմանիայի դրոշը՝ այն փոխարինելով Պաղեստինի դրոշով Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով մեկուսացած շիմպանզեներին դրոնով սնունդ են հասցրել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ աշխարհի առաջնության փոխանցիկ դրոշը փոխանցվեց Հայաստանին Նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը Իրանցի գեներալ․ Թեհրանին ընդդիմացող երկրները դատապարտված են պարտության Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Ալիև. «Հուսով եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների» Հրաձգություն Կրակովում և ծնողների ու քրոջ սպանություն․ Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել, դիտարկվում է ահաբեկչության վարկածը Իսրայելցին առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անկախ աուդիտորական կոմիտեում Politico. ՆԱՏՕ-ին 7 մլրդ եվրո չի բավականացնում մինչև տարեվերջ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան Welt am Sonntag. Ուկրաինային օգնության պատճառով ԵՄ-ի համատեղ պարտքը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել
Ամենադիտված