Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ աշխարհի առաջնության փոխանցիկ դրոշը փոխանցվեց Հայաստանին Նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը Իրանցի գեներալ․ Թեհրանին ընդդիմացող երկրները դատապարտված են պարտության Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով 

Որ ՍՊԸ-ից և ինչի դիմաց են միլիոնավոր գումարներ ստացել ՔՊ-ական պաշտոնյաները

Վերլուծական

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ իր թիմակիցները զերծ են մնալու ցանկացած բիզնես կապերից և եթե զբաղեցնեն որևէ պաշտոն, ապա ամբողջովին նվիրվելու են պետական կառավարմանը:

Արդյո՞ք այդպես եղավ թե ոչ՝ դատեք ինքներդ: Մի շարք պաշտոնյաների հայտարարագրերում ուշագրավ կապեր են նկատվում այս կամ այն ՍՊԸ-ի հետ, որոնցից վերջիններս եկամուտներ են ստանում,կամ փոխառություններ են վերցնում/ տալիս:

Օրինակ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը «ՄԼ-ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ից ստացել է 1,792,212.00 դրամ փոխառություն: Նպատակը, իհարկե, հայտնի չէ:

ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը 1,434,992.00 ՀՀ դրամ է ստացել «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից և 765,734.00 դրամ` «Մեր Տպարանը» ՍՊԸ-ից:

Պատգամավոր Գևորգ Պապոյանի պարտապանն է «Նոյ Ինվեստ Գրուպ»-ը, իսկ փոխառությունը կազմում է 21,017,400.00 դրամ:

Պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարագրել է «Արմբիզնես» ՍՊԸ-ից ստացված 1,750,000.00 դրամ եկամուտը, որպես՝ վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում:

Պատգամավոր Տրդատ Սարգսյանը ոմն «Աթիեհսադաթ Սեյեդբահրամ Միրքազեմի»-ից ստացել է 40,894,000.00 ՀՀ դրամ՝ գույքի հետ կապված գործարք կատարելու դիմաց:

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկայացրել էր պաշտոնը ստանձնելու պահին առկա եկամուտների և գույքի մասին հայտարարագիրը, որտեղ նշված էր նաև 7,970,000.00 դրամի եկամուտ՝ ձեռնարկատիրական գործունեությունից:

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել էր ԱՁ «Դավիթ Սարգսյան»-ից ստացված շուրջ 2 միլիոն դրամի եկամուտ:

Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը 2018 թվականի իր հայտարարագրում նշել էր ձեռնարկատիրական գործունեությունից ստացված 3,500,000.00 ՀՀ դրամի եկամուտը:

Անահիտ Ավանեսյանը հայտարարագրել է «Աբովյան 39» ՍՊԸ-ից ստացված 11,249,000.00 ՀՀ դրամ եկամուտը:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը 2,000,000.00 դրամի նվիրատվություն է ստացել բնամթերքով և իհարկե՝ հայտնի չէ ոչ այն, թե ումից  է ստացվել այդ նվիրատվությունը, ոչ էլ այն, թե ինչի դիմաց:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում հայտարարագրել է 18,240.00 դրամի շահաբաժին:

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը  «ԹԱԳ ՀԷՄ» ՍՊԸ-ից ստացել է 400 հազար դրամի եկամուտ:

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը 34,147,200.00 դրամի փոխառություն է ստացել  «Միկշին» ՍՊԸ-ից: Այսինքն` ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյան կարող է հանգիստ գումար վերցնել մասնավոր ընկերությունից, և պատկան մարմիններին դա բնավ չի հուզի:

Պատկան մարմինները առանձնապես ուշադիր չեն նաև վերը նշված մյուս դեպքերի մասով: Տպավորություն է, որ կոռուպցիան ռիսկը, որը տվյալ դեպքում առկա է, քանի որ պետական պաշտոնյան գումար ստանալով մասնավոր որևէ ընկերությունից` այդ գումարի դիմաց կարող է տվյալ ընկերության բիզնես շահերի լոբբինգը իրականացնել, նորմալ է Նրո Հայաստանում և դրա դեմ պայքարելը, կամ առնվազն այդ դրվագները ուսումնասիրության առարկա դարձնելը ավելորդ ճոխություն են....

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ աշխարհի առաջնության փոխանցիկ դրոշը փոխանցվեց Հայաստանին Նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը Իրանցի գեներալ․ Թեհրանին ընդդիմացող երկրները դատապարտված են պարտության Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Ալիև. «Հուսով եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների» Հրաձգություն Կրակովում և ծնողների ու քրոջ սպանություն․ Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել, դիտարկվում է ահաբեկչության վարկածը Իսրայելցին առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անկախ աուդիտորական կոմիտեում Politico. ՆԱՏՕ-ին 7 մլրդ եվրո չի բավականացնում մինչև տարեվերջ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան Welt am Sonntag. Ուկրաինային օգնության պատճառով ԵՄ-ի համատեղ պարտքը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել Ալբանիայի ոստիկանությունը Տիրանայում ջրցան մեքենաներով ցրել է ցուցարարներին՝ Մոլոտովի կոկտեյլներով հարձակումներից հետո Ալիևն ու Էրդողանը դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել օկուպացված Շուշիում Իսրայելը կարտաքսի Արևմտյան ափին ձիթապտղի բերքահավաքի ժամանակ ձերբակալված 14 օտարերկրացու Լեմկինի փողոցում 29–ամյա երիտասարդի սպшնության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված երիտասարդ Փաշինյանը համերաշխություն է հայտնել Լեհաստանին Կրակովի ողբերգությունից հետո «Անպատկերացնելի և միանգամայն խորթ». ԱՄՆ դեսպանն անդրադարձել է Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանությանը Axios. Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռիչարդ Ուոլթերսը հեռանում է Թրամփի վարչակազմում կադրային վերադասավորումների ֆոնին Ալիևն օդանավակայանում անձամբ դիմավորել է Ադրբեջան այցելած Էրդողանին Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով Al Jazeera. Իրանի դեմ պատերազմի հակառակորդների հետևում իբր կանգնած «Սատանայի» մասին Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Մեծ Բրիտանիայում Թուրքիայի քաղաքացիներին մշտական կացության թույլտվություն տրամադրելու դրական որոշումների թիվը նվազել է 78%-ով Կրակովում զանգվածային հրաձգությունից նոր մանրամասներ Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման․ Ռոստովի մարզում կամուրջ է վնասվել Նրանք չեն կողմնորոշվում այդ թեմայով. Պեսկովը՝ անվտանգության համաձայնագրի մասին Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց 88 տարեկանում մահացել է Porsche-ի հիմնադրի թոռը՝ Գերհարդ Պորշեն Որտե՞ղ է 2027 թվականի Կարմիր Կրակի Այծի տարին նշելու լավագույն վայրը «Մարտավարության փոփոխությունը չի փրկի». Իրանը սպառնացել է չեզոքացնել ամերիկյան անօդաչուները AFP. Էր Ռիադում հութիների հրթիռային հարձակումից վնասվել է Aramco-ի աշտարակը Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթում 285 ուլտրաօրթոդոքս հրեայի զորակոչի մասին Կլիմայական ճգնաժամը սպառնում է բանանին. Լատինական Ամերիկայի արտադրողները պահանջում են ավելի բարձր վճարներ Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակԻսրայելում կձևավորվի նոր կառավարություն. Նեթանյահուն պարտվել է
Ամենադիտված