Մակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամ Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ Ավելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունը Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունը Երևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն Հայաստանին Հայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահը Վեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ Աբրահամյան Իսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ 176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ 

Նոր Հայաստանի «քամելեոնները». ովքե՞ր անցան Նիկոլ Փաշինյանի «թրի» տակով

Վերլուծական

Հեղափոխությունից հետո և հատկապես ընտրությունների նախաշեմին Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում էր, որ այսուհետ բոլորը անցնելու են ժողովրդի թրի տակով: Ժամանակները, սակայն, ցույց տվեցին, որ անցնողները իսկապես նախկին և ներկա պաշտոնյաներն են, սակայն անցնում են նրանք ոչ թե ժողովրդի, այլ հենց Փաշինյանի թրի տակով:

Դիցուք՝ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ստանալուց հետո Էդմոն Մարուքյանը, մեղմ ասած, փոխել է իր կարծիքը Փաշինյանի մասին և վերջինիս տրվող գնահատականները: Ահա Մարուքյանի այն գնահատականը, որը վերջինս հնչեցնում էր մինչ բաղձալի պաշտոնին հասնելը:

 

Եվ ահա նույն Մարուքյանի գնահատականը՝ պաշտոնը ստանձնելուց հետո:

 

Եվ այս փոփոխությունը վերաբերվում է  ոչ միայն Էդմոն Մարուքյանին: Որոշ պաշտոնյաներ, ովքեր հեղափոխությունից հետո նոր պաշտոններ ստացան կամ պահպանեցին իրենց առկա հաստիքը, նույնպես կտրուկ փոխեցին Փաշինյանին տրվող գնահատականները: Դիցուք՝ 2013-ին ԱԺ-ում բուռն բանավեճ էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանը և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի միջև: Մուկուչյանը, ի պատասխան Փաշինյանի հումորի, արձագանքել էր՝ «Հարցն այն չէ, որ իմ հասցեին եք վատ բաներ ասում, այլ հարցն այն է, որ ժողովուրդը ձեզանից ամեն ինչի վատ փաթեթավորմանն է սպասում: Այն, ինչ դուք ասեցիք իմ հասցեին, կարծում եմ, դուք էլ լավ գիտեք, թե ինչ է ասել Թումանյանը ձեր տեսակի մասին… ու հեռու է մինչեւ մարդը իր ճամփան»։

Հեղափոխությունից հետո Մուկուչյանը ավելի քան լոյալ է Փաշինյանի հանդեպ: Օրինակ` վերջին ընտրություններից առաջ, երբ Փաշինյանը ժամկետից շուտ և օրենք խախտելով լծվել էր քարոզչության, Մուկուչյանը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նախքան պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, չի անդրադառնալու Գեղարքունիքի մարզում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կոչին՝ իրենց վստահության քվե տալ երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար։ Դրանով իսկ Մուկուչյանը աչք փակեց Փաշինյանի կողմից օրենք խախտելու հանգամանքի վրա:

Երբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Հանրապետական համայնքապետերը թալանում են բյուջեն, այն ժամանակվա ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ըստ էության, Փաշինյանին մեղադրեց ստախոսության մեջ` հայտարարելով, որ ինքը թալանի որևէ դեպք չի իմանում:

Հեղափոխությունից հետո Ջանջուղազյանը մի քանի տարի պահպանեց իր պաշտոնը՝ դառնալով Փաշինյանի տնտեսական ռեֆորմների կնքահայրը: Ջանջուղազյանը ջանք ու եռանդ չէր խնայում հանրությանը համոզելու, թե ինչ ճիշտ քաղաքականություն է որդեգրել Փաշինյանի կառավարությունը և որ այդ քաղաքականությունը տալիս է սպասված արդյունքները:

ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանի և ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները նույնպես բավական լարված էին: Կողմերը չէին զլանում մեկը մյուսին մեղադրել ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ:

Հեղափոխությունից հետո Ջավադյանը, ով մնաց իր պաշտոնին, ամեն կերպ արդարացնում էր Փաշինյանի վարած քաղաքականությունը և գովերգում վերջինիս կառավարման շրջանում ունեցած ձեռքբերումները: 

Ահա այսպիսի սկզբունքայնություն են դրսևորում այն պաշտոնյաները, ովքեր հեղափոխությունից առաջ Փաշինյանի հետ ունեին լարված հարաբերություններ, ընթացքում անխնա քննադատության էին արժանացնում վերջինիս, ինչպես օրինակ՝ Էդմոն Մարուքյանը, սակայն պաշտոնը, ինչպես ասում են, քաղցր բան է և այն ստիպում է կախված իրավիճակից և օրվա իշխանություններից՝ փոխել սեփական գնահատականները այդ իշխանությունների վարած քաղաքականության և իշխանության առանցքային դեմքերի հանդեպ...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել ենԳերմանիան ցանկանում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրել ՈւկրաինայինՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտելAl Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. ՔոչարյանՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստինՓաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»CNN. Նյու Յորքի դատախազները կարող են նոր մեղադրանքներ առաջադրել Մադուրոյի և նրա կնոջ դեմՀաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ Փաշինյան
Ամենադիտված