Ուկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան Տավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել է Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը Դուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև» Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասը Ռոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո Ֆերդինանդ Անգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիային 88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքները Կոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառով 

Թիմակիցներից ում վրա և ինչ կոմպրոմատներ կարող է ունենալ Նիկոլ Փաշինյանը

Վերլուծական

Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Արսեն Ջուլֆալակյանը հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ վարչապետը ՔՊ-ականներին լոյալ պահելու համար վերջիններիս վրա այս ընթացքում սեռական և ֆինանսական բնույթի կոմպրոմատներ է հավաքել: Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի մեթոդները՝ կարելի է և հավատալ Ջուլֆալակյանի խոսքերին, սակայն հարց է առաջանում` իսկ ովքե՞ր են այն ՔՊ-ականները, որոնց վրա Փաշինյանը, թեկուզ տեսականորեն, սակայն կարող է կոմպրոմատ ունենալ:

Գաղտնիք չէ, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ ՔՊ-ական պաշտոնյաներ են հայտնվել դատախազության, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, թերևս այն պարզ պատճառով, որ այս կառույցները ՔՊ-ականների դեմ ունեին որոշակի փաստեր: Մյուս կողմից` գաղտնիք չէ, որ ՔՊ-ականներից և ոչ մեկ չպատժվեց և դա էլ դժվար թե տեղի ունենար առանց վերևների օգնության:

Դիցուք՝ հեղափոխությունից հետո տեղեկություն էր տարածվել, որ այն ժամանակ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Ավինյանի ընկերությունը 35 հազար դոլարի գրանտ էր ստացել չրի արտադրությունը զարգացնելու համար: Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթղթեր, ըստ որոնց՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հրամանով՝ պետական գույք հանդիսացող շինությունը վաճառվել էր 10 անգամ շուկայականից էժան գնով, և այդ մեկ գործարքից ոմանք աշխատել էին շուրջ 2 միլիոն դոլար։ Գործարքի մասին, ըստ Մինասյանի, տեղյակ է եղել նաև Պետական Գույքի կառավարման կոմիտեի այդ ժամանակվա ղեկավար Նարեկ Բաբայանը, ով ասօր պատգամավոր է։ Հիշեցնենք` Բաբայանը Լենա Նազարյանի ամուսինն է։

Անցյալ տարի մեծ աղմուկ բարձրացրեց կառավարական առանձնատների վերանորոգման հարցը: Ըստ լուրերի` կառավարական առանձնատների վերանորոգման համար 2 մլն դոլար էին ծախսել և այստեղ առկա էր բացահայտ կոռուպցիոն ռիսկ: Կոնդի առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները կատարում էր Արուսյակ Մանավազյանը, ով այսօր արդեն ԱԺ պատգամավոր է, շրջանառվում էր նաև ներկայումս պատգամավորի աթոռը զբաղեցնող էդուարդ Աղաջանյանի անունը:

Երկու տարի առաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթը է հարուցել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Վարույթի հիմք է հանդիսացել data.hetq.am-ի գրությունը։ Մենք հանձնաժողովին տեղակացրել էինք, որ առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թևանյանը։

2020 թվականին դեռևս Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման վերաբերյալ հրապարակված փաստերի հիմքով Կոռուպցիայի կանխագերլման Հանձնաժողովը վարույթ հարուցելու մասին որոշում էր կայացրել, հայտարարելով, որ որևէ խախտում տեղի չի ունեցել:

Գարիկ Սարգսյանը,  ով այսօր զբաղեցնում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը, նույնպես աչքի է ընկել մի շարք օրինախախտ քայլերով, մասնավորապես` օրենքի խախտումներով համայնքների ղեկավարներ նշանակելով, ինչը միանշանակ պատժելի արարք է:

Ամիսներ առաջ ՊՎԾ աշխատակիցները մտել էին առողջապահության  նախարարի ընկերուհու՝ նրա կողմից նշանակված աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանի աշխատասենյակ, ուսումնասիրել նրա համակարգիչը եւ տարել Գրիգորյանի էլեկտրոնային նամակագրությունը: Ստուգումների առիթը եղել են էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգում կատարված գրառումները, իսկ ավելի ստույգ՝ Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետ Ծաղիկ Վարդանյանի գրառումը: Վարդանյանը, ըստ տեղեկությունների,  «Mulberry» համակարգում գրառում է արել, որտեղ նշել է, որ ինքը չի մասնակցել պետպատվերի բաշխմանը՝ «Բժշկական օգնություն-սպասարկում» հոդվածներով: Փաստորեն, հիվանդանոցներին եւ պոլիկլինիկաներին տրամադրվող գումարների բաշխումն իրականացրել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդուհի Գրիգորյանը, որը նախարարի ամենահավատարիմ մարդն է համակարգում:

Պատերազմից հետո տեղեկություն տարածվեց նաև Անդրանիկ Քոչարյանի անվան հետ կապված: Այդ դրվագը վերաբերում էր պատերազմի մեջ գտնվող երկրին զենք-զինամթերք մատակարարելուն։ Մամուլը գրել էր, որ «Անդրանիկ Քոչարյանն իր ծանոթ գործարարի միջոցով փորձել է զենք մատակարարել բանակին, որը մի քանի անգամ թանկ է եղել, իսկ երբեմն էլ՝ կիրառման համար ոչ այնքան պիտանի։ Եվ միայն ԳՇ պետի ջանքերով այդ փորձերը կանխվել են։ Մեր ձեռքի տակ են այդ չկայացած գործարքի փաստաթղթերը, պաշտոնական գրագրությունը, փորձագիտական եզրակացությունը, որի հիման վրա էլ մերժվել է զենքի մատակարարման առաջարկը»։

Կարո՞ղ են այս դրվագները, որոնցից, ըստ էության, Փաշինյանի թիմակիցները ջրից չոր են դուրս եկել, լինել կոմպրոմատ Փաշինյանի ձեռքում վերջիններիս լոյալ պահելու համար. իհարկե, կարող են: Չի բացառվում, որ թիմակիցներին վերը նշված պատմություններում ազատելը նաև այդ նպատակն էր հետապնդում, այն է` հետո նրանց դեմ ունենալ ուժեղ խաղաքարտ և կանխել ցանկացած կենտրոնախույս քայլեր ՔՊ-ականների կողմից...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի. դա իրականության հետ կապ չունի. Ալեն ՍիմոնյանՎենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջՄիլլերը՝ Սպիտակ տան նոր ղեկավարը․ Թրամփը պատրաստվում է կոշտ հակամարտության Կոնգրեսի հետԱպարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. ՀետքՄասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներինԻսկ ինչի մենք պետքա կարողանանք տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը՝ ոչ, և ավելին՝ վճարի դրա համար. Ալեն Սիմոնյան Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասինԲրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջՀրավիրում եմ ընդդիմադիրներին՝ քննարկենք՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը, պայմանագրի բոլոր կետերը երկկողմանի են. Ալեն ՍիմոնյանՎաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտելԵրևանին Էրիվան ասացին, Սևանին՝ Գյոչա, երգեր ու մշակութային հայտարարություններ են անում. ինչո՞ւ ենք մենք այլայլվում. Ալեն ՍիմոնյանԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը հետևել է կամավոր ատեստավորմանըՄասկը հայտնել է, որ ուղեծիր օգտակար բեռի դուրսբերման արժեքը կարող է նվազելTRIPP-ը միայն Թրամփի բիզնես նախագիծը չէ, այն նաև Հայաստանի համար է. Ալեն ՍիմոնյանԾանրամարտի ԱԱ. մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից
Ամենադիտված