Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ Զելենսկի Այժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Գետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի Փրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարները Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ» Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6 Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ» «Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում 

Քաղավիացիայի կործանիչը. ինչպես Տաթևիկ Ռևազյանը տապալեց իրեն վստահված ոլորտը

Վերլուծական

2018 թվականից հետո, երբ ՔՊ-ական պաշտոնյաները ստանձնեցին այս կամ այն ոլորտների ղեկավարումը, հանրությանը խոստանում էին, որ այդ ոլորտները արձանագրելու են աննախադեպ աճ, իրականացվելու են նմանը չունեցող ռեֆորմներ: Չորս տարի անց կարող ենք հետ հայացք գցել տվյալ ոլորտներում առկա և այսօր ստեղծված իրավիճակի վրա՝ գնահատելով այն վնասը, որը հասցրել են հեղափոխական պաշտոնյաները:

Թերևս ամենատուժած ոլորտը դա քաղավիացիայի ոլորտն է, որը 2018 թվականի հուլիսից ղեկավարում է Տաթևիկ Ռևազյանը: Վերջինիս ներկայացրել էին ինչպես երիտասարդ, արտասահմանում կրթություն ստացած, պրոֆեսիոնալ կադր, ով կարճ ժամանակում ոտքի կկանգնեցնի ոլորտը: Իրականում՝ ոտքի կանգնեցնելու առանձնապես ոչինչ չկար, քանի որ քաղավիացիան թերևս այն եզակի ոլորտներից էր, որը Հայաստանում ամենակայացածն էր: Մինչ Տաթևիկ Ռևազյանը:

Վերջինիս ղեկավարումը ռեֆորմների փոխարեն բերեց սկանդալներ և ձախողումներ: Կադրերի համալրման փոխարեն, որի անհրաժեշտության մասին խոսում էր Ռևազյանը պաշտոնը ստանձնելիս, պաշտոնավարման ընթացքում ոլորտը հասցրեց այնպիսի վիճակի, որ զրկվեց գիտակ և փորձառու մասնագետներից:

Ռևազյանի տապալած կառավարման պատճառով 2020 թ. հայկական ավիաընկերությունները հայտնվեցին Եվրամիության «սև ցուցակում», ինչը նշանակում է, որ այդ ժամանակվանից մինչ օրս մեր ավիաընկերությունները չեն կարողանում թռիչքներ իրականացնել դեպի եվրոպական երկրներ: Ընդ որում, սկզբում հայկական ավիացիան սև ցուցակում չէր հայտնվել և Ռևազյանը այդ մասին ինքն էր հայտարարում: Ասել է թե՝ ժամանակ էին տվել բացերը շտկելու համար, ինչից հետո, ամսիներ անց, տեսնելով պատկան մարմինների անգործությունը, ներառել էին սև ցուցակում: Ռևազյանն ու նրա աշխատակիցները ֆեյսբուքյան էջերում կատարած ակտիվ գրառումներով փորձեցին իրենց մեղքը բարդել նախ ավիաընկերությունների վրա: Սակայն վերջիններիս ներկայացուցիչները հակադարձեցին՝ հիշեցնելով, որ ավիաընկերությունները թռիչքի իրավունքից զրկվել են Ռևազյանի ղեկավարած Կոմիտեի մեղքով, քանի որ վերջինս չի անցել աուդիտը:

Ռևազյանի խոստումներից մեկն էր լոուքոսթերների մուտքը հայկական շուկա և ավիատոմսերի էժանացումը, որը սակայն ՀՀ քաղաքացիները իրենց գրպանի վրա այդպես էլ չզգացին: Նոր լոուքոսթեր հայտնվելու դեպքում փակման վտանգի տակ կհայտնվեն այսօր՝ դեռ մի կերպ մրցակցությանը դիմացող տեղական մյուս ընկերությունները: Այս պայմաններում առնվազն զարմանալի է, թե ինչու են ավիացիոն իշխանությունները արտոնյալ պայմաններ նվիրում դրսի ավիաընկերություններին` անհավասար պայմաններ ստեղծելով տեղական ընկերությունների համար, որոնք օր օրի կանգնում են մեծ ռիսկերի առաջ

Տաթևիկ Ռևազյանը զլացել է ուսումնասիրել նաև կոռուպցիոն գործարքները իր կառույցում: Դիցուք՝ չի ուսումնասիրվել, թե ինչ եղավ հայկական ավիաընկերությունների հետ, ով վերացրեց, սնանկացրեց այդ ընկերությունները, ինչ նպատակով։ Եվ դա այն պարագայում, որ հայկական ավիաընկերությունը իր ցուցանիշներով տասնյակի մեջ էր։

Ռևազյանի հերթական սկանդալը կապված էր արդեն ոչ ավել ոչ պակաս հայկական Բոինգի անհետացման հետ: Հիշեցնենք, որ հայկական Բոինգը անհասկանալի և չպարզված հանգամանքներում նախ կորել էր, այնուհետև՝ հայտնվել Իրանում: Եվ քանի դեռ Հայաստանում փորձում էին պարզել, անմասն չմնաց ԱՄՆ-ն եւ հորդորեց այս հարցին առնչվող բոլոր կողմերին անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը՝ հիշեցնելով, որ Միացյալ Նահանգների օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում:

Կոմիտեի ղեկավարի «ձեռքբերումներից» էր այն, որ 2021 թվականի հոկտեմբերի 6-ից «Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան թռիչքների համար:

Ամիսներ առաջ ստորագրվեց Հայաստան-Եվրամիություն (ՀՀ-ԵՄ) Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։ Միայն թե, Տաթևիկ Ռևազյանը, փիառվելով այս նորության վրա, մոռացել է նշել, որ դրանք Հայաստանի համար առոչինչ են, քանի դեռ ՀՀ-ն գտնվում է Եվրոպայի ավիացիոն «սև ցուցակում»:

Վերը նշվածից կարող ենք փաստել, որ Քաղավիացիայի կոմիտեն ղեկավարելու չորս տարիների ընթացքում Տաթևիկ Ռևազյանը իր անլուրջ և չհաշվարկված քաղաքականության արդյունքում զգալի, տեղ-տեղ նաև անդառնալի վնասներ է հասցրել քաղավիացիայի՝ մինչ 2018-ը բավականաչափ կայացած ոլորտին...

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասինԲավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԳետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՓրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը
Ամենադիտված