Արաբկիրի բաժնում 9 բերման ենթարկված քաղաքացիներից առնվազն 3-ն ունեն վնասվածքներ. Ռուբեն Մելիքյան
Բլոգոսֆերա
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արաբկիրի բաժնում 9 բերման ենթարկված քաղաքացիներից առնվազն 3-ն ունեն վնասվածքներ։ Մի քաղաքացու մոտ առկա է ձեռքի և աչքի լուրջ վնասվածք…»:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցներն ավելի վաղ մոտ երկու ժամ շրջափակել էին Կառավարության շենքի բոլոր մուտքերը, որից հետո երթով շարժվել դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ էլ կանգ առան:
Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն էլ դիմելով հավաքված ոստիկաններին կոչ արեց բացել ճանապարհը, որպեսզի շարժման մասնակիցները կարողանան այդ կողմով շարժվել Ազգային ժողով, որից հետո քաշքշուք և հրմշտոց սկսվեց ոստիկանների և շարժման մասնակիցների միջև: Ոստիկաններն սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին։ Ուժայինները կիրառեցին նաև լուսաձայնային նռնակներ:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է