Պետք է հասկանանք մեր բարեկամների ու թշնամիների նպատակները, այլապես անհնար կլինի գոյատևել․ Բաբայան
Բլոգոսֆերա
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մենք իսկապես պետք է շատ հստակ և խորը հասկանաք աշխարհաքաղաքականությունը և դրանից ածանցյալ գործընթացները, հասկանաք մեր տեղը աշխարհաքաղաքական լանդշաֆտում, մեր հնարավորությունները, մեր խոցելիության աստիճանը, բարեկամների և թշնամիների նպատակներն ու հնարավորությունները։
Հակառակ դեպքում անհնար կլինի ոչ միայն դիմակայել, այլև գոյատևել։ Եթե ամեն ինչ ճիշտ արվի, ապա ամենադժվար իրավիճակներում մենք կարող ենք արդյունավետ դիմակայել բոլոր մարտահրավերներին, առավել ևս կարող ենք լավ աշխարհաքաղաքական դիվիդենտներ շահել։
Արցախն ու Հայաստանը դրա համար ունեն բոլոր հնարավորությունները»,-գրել է Բաբայանը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ