Range Rover-ի մասին մրցույթը կեղծիք է. հայտարարություն
Բլոգոսֆերա
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել.
«Հարգելի քաղաքացիներ, սա կեղծիք է՝ ակնհայտ կեղծիք:
Նմանատիպ խարդախություններին հավատալը կարող է հանգեցնել ֆինանսական ու անձնական տվյալների կորստի։ Բանկային տվյալներ տրամադրելու դեպքում կրելու եք նյութական վնասներ։ Անձնական տվյալներ տրամադրելու դեպքում կարող եք դառնալ ինքնության գողության զոհ։
Գաղտնաբառեր ու մուտքանուններ տրամադրելու դեպքում վտանգում եք կորցնել հասանելիությունը ձեր հաշիվներին։Ու ի վերջո, համացանցում տարածվող նման խաբեությունների հավատալուց ու տվյալներ վստահելուց առաջ մեկ վայրկյան արժե մտածել արդյո՞ք չեն խաբում։ Արդյո՞ք հաղորդագրությունը տարածող էջը իրական է և համապատասխանում է ներկայացվող ընկերության պաշտոնական էջին։
Արդյո՞ք նման շռայլ նվեր հնարավոր է ստանալ ընդամենը նկար հավանելու ու տարածելու համար»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ