Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ Զիդանը գլխավորելու է Ֆրանսիայի հավաքականը․ հայտնի է աշխատանքի մեկնարկի օրը Արվում է ամեն ինչ, որպեսզի գերիները երկար մնան Բաքվում․ էդ մարդիկ գիտեն՝ ինչու հանձնվեց Արցախը Իրանի հարավում 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո Նորվեգիայում խոշոր հրդեհը ոչնչացրել է ավելի քան 100 տուն «Պատասխանը չի ուշանա»․ Մոսկվան արձագանքել է «Wildberries»-ի պահեստների հարվածներին «Ուզում էի հեռանալ սպորտից»․ Ադելիա Պետրոսյանը՝ կարիերայի դժվարությունների մասին Ծովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ ՖԻՖԱ-ն վերջնական որոշում է կայացրել․ եզրափակիչը չի հետաձգվի Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից Երեխայի հեղինակած «Մենք ենք մեր սարերը» նկարը պոկելն ու կատարվածին քաղաքական ենթատեքստեր հաղորդելը հոգեբանական ճնշում է. հայտարարություն «Պատրաստ ենք աջակցել թե՛ Երևանին, թե՛ Բաքվին»․ Լավրովի նոր հայտարարությունը 

Չի կարող լինել որևէ բանական մարդ, որ կուզենա երկրում անկայունություն, ներքին չարություն

Բլոգոսֆերա

Այլընտրանքային նախագծեր խումբից Վահե Հովհաննիսյանը գրում է․

«Չի կարող լինել որևէ բանական մարդ՝ իշխանության մեջ կամ իշխանությունից դուրս, որ կուզենա երկրում անկայունություն, ներքին չարություն, անկանխատեսելի սցենարներ։

Հակառակը. նա, ով քիչ թե շատ հասկանում է իրավիճակը և զգում է իր չափով պատասխանատվություն, պետք է անի ամեն ինչ՝ ներքին առճակատումը մեղմելու, անկառավարելի չարություն թույլ չտալու համար։ Ովքեր մտածում են այսպես՝ բնական դաշնակիցներ են։

Ո՞վ որոշեց, որ 1.5 տարի վաղեմության մի անլուրջ գործով երեկ Բագրատ Եսայանին պետք է ձերբակալեն, միջնորդեն կալանավորելու։

Շատ կարևոր է, որ այս հարցն իր ներսում սկսի տալ իշխող ուժը, պետական համակարգը։ Բագրատ Եսայանի շուրջ տեղի ունեցողն անմիջապես մեծացնում է չարությունը ողջ իշխանական թիմի հանդեպ։ Իսկ գուցե որոշումներ կայացնողը հենց դա՞ է ուզում՝ չարության աճ, կոնֆլիկտի անընդհատ սրում։ Գուցե իրեն դա պետք է, բայց ուրիշ ոչ մեկին պետք չէ։

Բագրատի հանդեպ այս անմիտ քայլը բերում է ընդամենը կոնսոլիդացիայի և, մյուս կողմից, ատելության մեծացման՝ նրանց հանդեպ, ովքեր դա անում են և դա հանդուրժում, ըստ այդմ՝ պասիվ կերպով աջակցում։ Սա պե՞տք էր հիմա։

Ո՞րն է իմաստը՝ Չալաբյան Ավետիքի նման կիրթ մարդուն կալանավորելու։ Չկա որևէ բանական բացատրություն։ Դա մեկ հոգու գլխում ծնված գաղափար է։ Բայց այդ մեկը դրանով վտանգում է երկրի ներքին մթնոլորտը և հարվածի տակ դնում իր իսկ թիմակիցներին։

Ո՞րն է իմաստը՝ մյուս տղերքին կալանավորելու. ոչ մի։ Երբ կարմիր բերետավորները փողոցի խուժան կռվի պահվածք են դրսևորում, դիմացինին կալանավորելու բարոյական իրավունք և ընդունելի բացատրություն չկա։ Մանթաշյան Նարեկին, առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղա է, սադիստի նման պահում եք բանտում, որ ի՞նչ։ Մյուս բոլոր ջահելներին, որոնցից շատերը կռվի մասնակից, ազնիվ տղաներ են, ո՞րն է իմաստը պահելու կալանքի տակ՝ մեծացնելով նրանց աջակիցների չարության դոզան։

Այս պրոցեսում յուրահատուկ կարևորություն է ձեռք բերել դատավորների դերը։ Բացի պարզապես արդարադատության օղակում իրենց դերը կատարելուց, այն դատավորները, որոնք չեն ընկնում քաղաքական ճնշումների ազդեցության տակ, իրենց պահում են որպես մասնագետ ու մարդ, իրենց քայլերով օգնում են զսպել, մեղմել լարվածությունը։ Ամեն հերթական ապօրինի կալանքի դիմումի մերժումով նրանք օգնում են զսպել չարության խորացումն ու իրենց որոշումով բուֆերի դեր են ստանձնում՝ հանրային սրվող տրամադրությունների միջև։

Նոյեմբերի 9-ը չունի դատաիրավական լուծում։ Դա այդ հարթությունից դուրս է։ Նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել հետևյալը. 43 օր «հաղթում ենք» պետական քարոզից հետո մի օրում, բոլորից թաքուն, այդ թվում՝ ժողովրդից և թիմակիցներից, ստորագրվում է ծանր-ստորացուցիչ փաստաթուղթ։ Հիմա ի՞նչ ենք կարծում, հասարակության կողմից որևէ ռեակցիա չպե՞տք է լիներ։ Այսինքն՝ մի կողմը կարող է խաղալ մի ամբողջ պետության ճակատագրի հետ կամ միայնակ որոշել՝ պատերազմը հոկտեմբերի 19-ին չկանգնեցնել, իսկ մնացածը մատաղացու ճագարի նմա՞ն պահեն իրենց։

Վստահ եմ՝ թիմում շատերը գոնե իրենք իրենց հարց տված կլինեին. ինչո՞ւ իրենց առաջնորդը ԱԺ-ի ամբիոնից ասաց ամենաահավոր նախադասություններից մեկը. «Մենք կարող էինք խուսափել պատերազմից, բայց կունենայինք նույն վիճակը, իհարկե՝ առանց զոհերի»։

Սա ասելու բա՞ն էր։ Ու հենց այս միտքը գեներացրեց լարվածության նոր ալիք, չարության նոր մակարդակ։ Հասկանու՞մ եք, թե ինչպե´ս, ի´նչ սրությամբ դա ընկալվեց հասարակության, տասնյակ հազարավոր ընտանիքների կողմից։

Թիմում պետք է շատ ավելի լուրջ մտածեն այդ մասին։ Իրենց ղեկավարի ամեն ելույթ, ամեն քայլ լարվածության, տագնապի, չարության նոր առիթ է տալիս։ Ոչ մի ժողովուրդ չի դիմանա նման մշակույթի։ Սա լավ բանի չի բերի։

 Նորից եմ ուզում շեշտել. բոլոր նրանք, ովքեր մտածում են ներքին առճակատումը մեղմելու, անկառավարելի չարություն թույլ չտալու, քաղաքական ճգնաժամը բացառապես քաղաքական լուծումներով հաղթահարելու ուղղությամբ, բնական դաշնակիցներ են։

Ամենապարզ քայլը, որ կլիցքաթափի իրավիճակը, իշխող ուժի կողմից լիդերի փոփոխությունն է։ Սա էապես կթուլացնի լարվածությունը և կբացի հանդարտ և բազմակողմ երկխոսության դաշտ։

 Իսկ մինչ այդ, քանի կատարվում է անօրինականություն՝ մեր ընկերների, ակտիվիստների հանդեպ, պետք է լուրջ կազմակերպել նրանց աջակցությունը։ Մեկ վայրկյան անգամ որևէ մեկը չպետք է զգա, թե ինքը մենակ է։

 Կարծում եմ՝ պետք է կազմակերպել ժողովրդական հանգանակություն՝ փաստաբանների և այլ ծախսերի հոգման համար։ Քաղաքացու կոպեկները շատ թանկ են. դրանք, բացի նյութականից, ունեն մեծ բարոյական արժեք։ Մեդիայի բոլոր ռեսուրսներով պետք է ձևավորել ճիշտ հանրային տրամադրություններ։ Պայքարն իսկապես ոստիկանների դեմ չէ։ Քաղաքական իշխանությունն է ուզում, որ այդպես լինի»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտԶիդանը գլխավորելու է Ֆրանսիայի հավաքականը․ հայտնի է աշխատանքի մեկնարկի օրըԱրվում է ամեն ինչ, որպեսզի գերիները երկար մնան Բաքվում․ էդ մարդիկ գիտեն՝ ինչու հանձնվեց ԱրցախըԻրանի հարավում 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի՝ ԱՄՆ-ի հարվածներից հետոՆորվեգիայում խոշոր հրդեհը ոչնչացրել է ավելի քան 100 տուն«Պատասխանը չի ուշանա»․ Մոսկվան արձագանքել է «Wildberries»-ի պահեստների հարվածներին«Ուզում էի հեռանալ սպորտից»․ Ադելիա Պետրոսյանը՝ կարիերայի դժվարությունների մասինԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներՖԻՖԱ-ն վերջնական որոշում է կայացրել․ եզրափակիչը չի հետաձգվիԿոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսիցԵրեխայի հեղինակած «Մենք ենք մեր սարերը» նկարը պոկելն ու կատարվածին քաղաքական ենթատեքստեր հաղորդելը հոգեբանական ճնշում է. հայտարարություն«Պատրաստ ենք աջակցել թե՛ Երևանին, թե՛ Բաքվին»․ Լավրովի նոր հայտարարությունըԱդրբեջանը համատեղ զորավարժություններ է պատրաստում Թուրքիայի, Իրանի և այլ երկրների հետ«Ռուսաֆոբիայի դեմ իմ դիրքորոշումն եմ ցույց տվել»․ Զախարովան՝ սկանդալային ձեռքսեղման մասինWildberries-ը խոստացել է աջակցել հրդեհից վնասներ կրած վաճառողներինԿոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-իԱլեքս Սահակյանը դարձել է «Irakli Lolua Cup» կայծակնային շախմատի մրցաշարի միանձնյա հաղթողՀայաստանում բալի տեսակավորման նոր համակարգը կապահովի արտահանման համար ավելի բարձր որակՖրանսիայի դեսպանությունը հաստատել է, որ Ազգային տոնի ընդունելությանը հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացելՌԴ-ում բժիշկները «Wildberries»-ի պահեստում տուժածների մարմիններից գնդիկներ են դուրս բերումՄի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմԹեհրանը խզեց պայմանավորվածությունը Վաշինգտոնի հետ․ Իրանը դադարեցրել է հուշագրի կատարումըԿադիրովը կոչ է արել հարվածներ հասցնել Կիևին զենք մատակարարող ՆԱՏՕ-ի երկրներինՏուժածներ, հրդեհ և փրկարարական աշխատանքներ․ Wildberries-ի պահեստների շուրջ նոր մանրամասներՈւժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումըՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը կարճ թռիչք է կատարել Սև ծովի վրայովՃապոնիայում ուժի մեջ է մտել ազգային դրոշի պաշտպանության մասին նոր օրենքըԻրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովինՉինաստանը մերժել է ԱՄՆ-ի մեղադրանքներըՄոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտըԴատական հայց՝ ընդդեմ Սասուն Միքայելյանի. Հորմուզում իրավիճակը պայթյունավտանգ է«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԵրևանի քաղաքապետարանը բակային շաբաթօրյակ է կազմակերպել ՆորաշենումԿիևում երրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիաներ են անցկացվում Զելենսկու գրասենյակի մոտՖԻՖԱ-ն չի պատրաստվում հետաձգել ԱԱ-2026-ի եզրափակիչը՝ չնայած օդի որակի խնդիրներինՈւկրաինան խնդիրներ ունի Սև ծովով հացահատիկի արտահանման հետ կապվածWildberries-ը և Ozon-ը չեն փոխհատուցի ռազմական գործողությունների հետևանքով վաճառողների կորուստները«Առինջ մոլում» ստուգումներ, առգրավումներ և խոշոր տուգանքներ՝ տնօրենի հաստատմամբՖինլանդիան սահմանափակումներ է մտցրել Ֆինլանդական ծոցի արևելյան մասում թռիչքների համարԲուհերն այսօր իրենց պաշտոնական կայքերում կհրապարակեն ընդունված դիմորդների ցուցակներըԹրամփը սպառնում է Կանադային մաքսատուրքերի բարձրացմամբ՝ անտառային հրդեհների պատճառովԹոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմինՖրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելության ժամանակ հյուրերի սննդային թունավորման դեպքերըԱշխարհի առաջնության եզրափակիչը կարող է չեղարկվելԺաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովՎիեննայում օդի որակը կտրուկ վատացել է․ պատճառը մերձերկրյա օզոնի բարձր մակարդակն էԹրամփը առաջարկել է հաջորդ Աշխարհի առաջնությունը անցկացնել Միացյալ Նահանգներում և ՉինաստանումՄԱԿ-ը հայտարարել է, որ աշխարհում չկա որևէ տարածաշրջան, որը զերծ լինի ահաբեկչական հարձակումներիցԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում ռազմական թիրախների վրա հարվածների մասին Իրանը սպառնում է ԱՄՆ-ին «լիակատար ոչնչացմամբ»
Ամենադիտված