Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ 

Նիկոլ Փաշինյանը թեթևացնում է հանքատեր նախկին պաշտոնյաների կյանքը

Վերլուծական
Արաքսի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից ավազ արդյունահանելու դեպքում տուգանք կնշանակվի: Խոսքը 5 մլն դրամի մասին է: Պարզվում է, որ Արաքս գետի հունից ավազ արդյունահանելու հետեւանքով բազմաթիվ խնդիրներ են առաջացել, այդ թվում՝ սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր: Սակայն, չնայած այդ ռիսկերին, քրեական պատասխանատվության փոխարեն սահմանվում է ընդամենը վարչական պատիժ, ինչը, բնականաբար, խնդրի լուծում չէ, բայց ավազ արդյունահանող ընկերությունների սեփականատերերի կյանքը զգալիորեն կթեթևացնի։ Իսկ ովքեր են այդ ընկերությունների սեփականատերերը։
 
Մամուլը բազմիցս էր գրել, որ ավազի հանքերը և այդ բիզնեսի հանդեպ հետաքրքրությունը չի շրջանցել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և նրա եղբորը` Հենրիկ Աբրահամյանին։
 
Ավազի հանքերի սեփականատերեր է նաև բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը։
 
ՀՔԾ աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանին պատկանող «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն ևս մեկ հանքի արդյունահանման հայտ է ներկայացրել: Այս անգամ էլ ընկերությունը հավակնում է պեռլիտային ավազների հանքավայրի հարավային տեղամասին:
 
Համաձայն տարբեր հրապարակումների՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն ավազի երկու հանք է շահագործում Եղվարդի ջրամբարի հյուսիսային կողմում։
 
Նախկին ոստիկանապետ, նախագահի նախկին խորհրդական, այժմ պատգամավոր Ալիկ Սարգսյանի ընտանիքին են պատկանում Արաքս գետի ավազանում գտնվող ավազի և տրավերտինի հանքեր՝ 550 հեկտարի չափով:
 
2017թ. հուլիսի 27-ին «Փաստ» օրաթերթը գրեց, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր և Վերնաշեն համայնքների տարածքում բազմամետաղային հանքավայրի շահագործման դեմ բողոքում են գյուղացիները: Բնակիչների պնդմամբ՝ գործին միջամտում է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը: Ժամանակին՝ 2010–ին, նա ուսումնասիրություններ է կատարել այստեղ՝ ուրանի հանքավայր գտնելու հույսով, և ըստ գլաձորցիների` ոչինչ չհայտնաբերելով, փակել է իր ընկերությունը և դադարեցրել ուսումնասիրությունները: Այժմ էլ ցանկանում է հանք հայտնաբերել և շահագործել:
 
Ավազի հանքեր ունեն Ազգային ժողովի նախկին պատգամավորներ, «Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանը և Վահրամ Բաղդասարյանը, չնայած վերջինս այդ հանգամանքը համառորեն հերքում է։
 
Այսինքն` կարող ենք փաստել, որ չնայած այն խոստմանը, որ հանքատերերի հանդեպ խիստ միջոցներ են կիրառվելու, ամեն գնով արգելվելու են նրանց կողմից  ապօրինի արդյունահանման փորձերը՝ այսօր հանքատերերի համար կոմֆորտ աշխատելու բոլոր միջոցները ստեղծված են: Օրենքի խախտումով շրջակա միջավայրին վնասելու արդյունքում վերը նշված նախկին պաշտոնյաները այլևս քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, ինչպես ասում են՝ գլուխները կազատեն ընդամենը 5 միլիոն դրամ մուծելով: Մի կողմից տուգանքների հաշվին բյուջեի եկամուտներ կավելացվեն, մյուս կողմից հանքատերերը ավելի հանգիստ կլինեն, քանի որ տուգանքը, ամեն դեպքում, դա քրեական պատասխանատվությունը չէ՝ դրանից բխող բոլոր տհաճ հետևանքներով....
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. Ղազարյան
Ամենադիտված