Յակուտիայում 5-ամյա տղան ընկել է 12-րդ հարկից և փրկվել անցորդների շնորհիվ (տեսանյութ)
ՏեսանյութերՅակուտիայում 5-ամյա տղան ընկել է 12-րդ հարկից. հարվածը մեղմացրել է վերմակը, որը պահել են երեք տղամարդին՝ փորձելով բռնել երեխային, գրում է Readovka-ն։
Ականատեսների վկայությամբ՝ տղան որոշ ժամանակ կախված է եղել պատշգամբում: Տղամարդկանց հաջողվել է հանել ծածկոցը և ձգել այն։ Ավաղ, երեխային բռնել չի հաջողվել, բայց հարվածը գոնե մեղմացվել է: Այժմ երեխան ծանր վնասվածքներով վերակենդանացման բաժանմունքում է։
Երեխային բռնած տղամարդկանցից մեկը նույնպես վիրավորվել է՝ նրա ձեռքը կոտրվել է: