Ոստիկանը փրկել է տղամարդուն ճահճից և դարձել համացանցի աստղ (տեսանյութ)
ՏեսանյութերՀնդկաստանում ոստիկանը փրկել է ճահճի մեջ խրված տարեց տղամարդուն, գրում է The Indian Express-ի տեղական հրատարակությունը։ Սոցցանցերի օգտատերերը շնորհակալություն են հայտնել սպային իր արարքի համար և նրան հերոս անվանել։
Ըստ լրատվամիջոցի՝ ոստիկանի անունը Սանդեշ Կումար է։ Նա կանչի էր եկել՝ փրկելու ճահճի մեջ խրված տարեց տղամարդուն։ Պարանի և իր մարմնի օգնությամբ սպային հաջողվել է ճահճից դուրս բերել քաղաքացիական անձին և տեղափոխել անվտանգ տարածք։
Ականատեսները հեռախոսով նկարահանել են տեղի ունեցողը, որից հետո տեսանյութը հրապարակվել է համացանցում։ Մեկնաբանները բարձր են գնահատել Կումարի քաջությունը՝ նրան անվանելով իսկական ոստիկան և հերոս:
«Ողջունում եմ նրա ակնառու խիզախությունը և օրինակելի ոստիկանական աշխատանքը։ Գլխարկս համում եմ այս մարդու առաջ»,- գրել են օգտատերերը։