Ամուսինը նստել է իրեն դավաճանած կնոջ ուսերին և ստիպել այդպես քայլել գյուղի փողոցներով (տեսանյութ)
ՏեսանյութերՀնդկական Բորպադավ գյուղի բնակչուհին ստիպված է եղել ամուսնուն իր ուսերի վրա քայլել գյուղի փողոցներով այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նա դավաճանում է նրան։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Դավաճանությունը բացահայտվել է կնոջ առեղծվածային անհետացումից հետո: Ամուսինը մեկ շաբաթ փորձել է գտնել նրան, իսկ հետո բողոք է ներկայացրել ոստիկանություն, որն էլ իր հերթին հայտնաբերել է կնոջը նրա սիրելիի տանը։
Հաղորդվում է, որ ամուսինը դավաճանության մասին իմանալուց հետո ծեծել է նրան, քաշել մազերից ու գետնին գցել։ Դրանից հետո կինը ստիպված է եղել ամուսնուն ուսերին տանել գյուղի միջով։ Տեղի բնակիչները, դատելով տեսանյութից, այս ամբողջ ընթացքում քայլել են մոտակայքում և դիտել տեսարանը։
Նշվում է, որ միջադեպի համար ձերբակալվել է ինը մարդ, իսկ կնոջն ուղարկել են ծնողների տուն։