Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. օրակարգում 41 հարց է. ՈՒՂԻՂ
ՏեսանյութերՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 7-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 41 հարց, որից 38-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է.
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
Գնահատման որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին,
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին,
Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին,
Ամբարձիչ կռունկների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին,
Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին եւ այլ հարցեր:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը