Ամերիկացիներին վախեցրել է վառ կանաչ երկինքը (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերՀարավային Դակոտայի բնակիչներին վախեցրել է արտասովոր բնական երեւույթը. երկինքը վառ կանաչ է դարձել։ Բնակիչները լրջորեն հուզված են: Ոմանք իրենց տեսածը համեմատում էին ապոկալիպտիկ ֆիլմերի հետ, իսկ մյուսները գիտական բացատրություն էին փնտրում։ Տարօրինակ երեւույթը հիշեցրել է հայտնի հյուսիսափայլերը:
Պարզաբանումը տվել է տեղի օդերեւութաբանը։ Նշվել է, որ երկնքի վառ կանաչ գույնն առաջացել է մայրամուտի պայծառ արևի լույսի բեկման և սառույցի մասնիկների ու ջրի փոխազդեցության շնորհիվ։