Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձ է կատարվել․ վիճակը ծայրահեղ ծանր է (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերՃապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի վրա Նառայում ելույթի ժամանակ կրակել են, հայտնում է Kyodo-ն։
Նշվում է, որ Աբեի վրա հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11:30-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 06:30-ին)։ Երկու կրակոց է լսվել, որից հետո քաղաքական գործիչն ընկել է։ Գործակալության տվյալներով՝ հարձակվողը կրակել է թիկունքից, իսկ գնդակը դիպել է կրծքավանդակի հատվածում։
Հավելվում է, որ նախկին վարչապետը հոսպիտալացվել է, սակայն քաղաքական գործիչը կենդանության նշաններ ցույց չի տալիս, նրան սրտի մերսում է անհրաժեշտ եղել։ Ենթադրաբար, կրակոցներն արձակվել են որսորդական հրացանից, պարզաբանում է գործակալությունը։
Այլ լրատվամիջոցներ գրում են, որ Աբեն պարանոցից արյունահոսություն է ունեցել։ Ոստիկանները բերման են ենթարկել 40-ամյա Տեցույա Յամագամիին։ Կասկածյալը ոչ մի դիմադրություն չի ցուցաբերել։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը