Ընդդիմությունը չգիտի ինչպես «գնալ տուն», որ փրկի սեփական դեմքը. Արսեն Թորոսյան
Բլոգոսֆերա
Ընդդիմությունը «չի հանձնվում» սեփական մեդիափուչիկի պայթյունից առաջացած ալիքին և շարունակում է մոլորեցնել իր հետևորդներին կեղծ և աննպատակ օրակարգերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Ընդդիմությունը «չի հանձնվում»…
Ընդդիմությունը «չի հանձնվում» սեփական մեդիափուչիկի պայթյունից առաջացած ալիքին։
Ընդդիմությունը «չհանձնվելով» շարունակում է մոլորեցնել իր հետևորդներին կեղծ և աննպատակ օրակարգերով:
Ընդդիմությունը «չի հանձնվում» իր սեփական վախերին՝ դուրս գալու իր սեփական թակարդից։
Ընդդիմությունը չգիտի ինչպես «գնալ տուն», որ փրկի սեփական դեմքը։
Ընդդիմությունը չգիտի՝ ինչպես արդարացնել սեփական «գոյությունը», որն իրականում չկա, ավարտված է։
Հ. Գ. միակ հարցը մնում է, թե ինչու են մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը անհարմարություններ զգում «չեղած» ընդդիմության պատճառով», - գրել է նա։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ