Օգտագործված կահույք գնելը վտանգավոր է․ մասնագետն զգուշացնում է
Ժամանց
Հին կահույքի պաստառի մեջ կարող են միջատներ լինել, որոնք սնվում են մարդկային մաշկի մասնիկներով, և դրանց մնացորդները մարդկանց համար ամենաուժեղ ալերգենն են, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է ՌԴ Invitro-Ural-ի թերապևտ Վերոնիկա Զայցևան։
Հին կահույք գնելիս՝ անհնար է տեսողականորեն որոշել դրա մեջ միջատների առկայությունը, որքան հին է կահույքի կտորը, այնքան մեծ է հավանականությունը, որ միջատները երկար ժամանակ են եղել դրա մեջ։ Վնասատուներին հին բազմոցից կամ աթոռներից հանելը գրեթե անհնար է:
«Ամենից հաճախ կահույքի մեջ հայտնվում են տիզ-սապրոֆիտներ, որոնք սնվում են մաշկի մասնիկներով։ Նրանք չեն կծում, բայց նրանց մնացորդները բաղկացած են գուանինից՝ հզոր ալերգենից, որը կարող է առաջացնել ալերգիկ ռինիտ, կոնյուկտիվիտ և նույնիսկ բրոնխիալ ասթմա։ Իսկ որոշ միջատների խայթոցը որոշ դեպքերում կարող է հանգեցնել մաշկի ցանի և ալերգիայի»,- զգուշացրել է բժիշկը։
Նա նշել է, որ օգտագործված կահույքը նաև մեծ քանակությամբ փոշի է կուտակում, որը կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ